Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյան 25 շենքի վրա աչք ունեն. հյուրանոց են պատրաստվում տեղում կառուցել

Մարտ 04,2015 19:03

«Այսօր 450 քաղաքացի հայտնվել է խայտառակ վիճակում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այսպիսի մտահոգություն հայտնեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը: Նա նկատեց, թե ՀՀ օրենքները գրվում են ու հիմնականում խախտվում ոչ թե հասարակ քաղաքացիների, այլ հենց պետական մարմինների կողմից: Ըստ Սեդրակ Բաղդասարյանի՝ պետությունը հետամուտ չի լինում պաշտպանելու քաղաքացիների իրավունքները: Դառնալով հանրային շահ,պետական կարիք բացառիկ գերակա շահ արտահայտություններին՝ բանախոսը նշեց. «Ոչ մի տեղ այս արտահայտությունների հիմնավորումը հստակ չի տրվում: Երևի, ավելի լավ կլիներ գրեին, որ Ռոբերտ Քոչարյանի կարիքների համար քաղաքացիների սեփականություն պիտի վերցվի կամ ուրիշ պաշտոնյանի համար, այդ ժամանակ կհասկանայինք՝ ինչ է դա»:

Սեդրակ Բաղդասարյանը շեշտեց, թե օտարման գործընթացներն առ այսօր ավարտված չեն:

Պարոն Բաղդասարյանը տեղեկացրեց, թե ՀՀ կառավարությունը քաղաքապետարան ներկայացրել է ևս մեկ հայտ, որի համաձայն՝ կառուցապատողն ուզում է Թումանյան 25 շենքի տարածքը վերցնել ու տեղում հյուրանոց կառուցել. «Եթե դա բացառիկ գերակա հանրային շահի տակ անեն, չեմ զարմանա: Եթե անգամ հասարակաց տուն կառուցեն, էլի չեմ զարմանա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031