Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս հայ շախմատիստ, բայց` ոչ Հայաստանից

Մարտ 04,2015 18:51

Ֆրանսիայում ընթացող շախմատի «Քափել լե Գրանտ» 31-րդ միջազգային ներկայացուցչական մրցաշարին մասնակցող 500-ից ավելի շախմատիստներից չորսը հայ են, սակայն` ոչ Հայաստանից: Մրցաշարում կայացել է հինգ տուր: Բրազիլիայի նախկին չեմպիոն եւ այդ երկրի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հինգ տուրից հետո 4,0 միավորով եւ 17 շախմատիստների հետ բաժանում է 3-19-րդ տեղերը, սակայն լրացուցիչ հաշվարկներով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:

Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 3,5 միավորով 37-րդն է, ռուսաստանցի միջազգային վարպետ Արթուր Գաբրիելյանը 3,0 միավորով` 64-րդը, իսկ Ուկրաինան ներկայացնող կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (նկարում) նույնպիսի արդյունքով ընթանում է մրցաշարային աղյուսակի 80-րդ հորիզոնականում: Երեկ ուշ երեկոյան մրցաշարի մասնակիցները պայքարում էին 6-րդ տուրում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031