«Պարոն Օսկանյանը դիմում է ներկայացրել կուսակցություն`ԲՀԿ շարքերից դուրս գալու համար»,- այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը հավելեց, որ ԲՀԿ-ն առաջիկայում կքննարկի իրենց «շատ հարգարժան» գործընկերոջ դիմումը եւ կորոշի` բավարարե՞լ պարոն Օսկանյանի ցանկությունը, թե` ոչ:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ԲՀԿ-ում չի գտնվի մեկն, ով կհամաձայնի, որ բոլորի կողմից շատ հարգված Վարդան Օսկանյանը լքի ԲՀԿ-ն:
Էլեկտրոնային կայքերում Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին լուրեր են հայտնվել: Տիկին Զոհրաբյանը հերքեց` ասելով. «Վարդան Օսկանյանը մանդատը վայր դնելու մասին դիմում չի ներկայացրել»:
Նելլի Գրիգորյան
yankee, go home !
(տարոսը՝ Միստր Րաֆֆիին… )