Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Ցանկալի կլիներ՝ կոչումներ ստացողները լինեին փորձառու դիվանագետներ»

Մարտ 04,2015 18:05

Սերժ Սարգսյանը մարտի 2-ին հրամանագիր է ստորագրել մի շարք գործող դիվանագետների դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին: Նա բարձրագույն՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան է շնորհել Ինդոնեզիայում, Արգենտինայում, Ղազախստանում, Չեխիայում եւ Վիետնամում հավատարմագրված ՀՀ դեսպաններին, որոնցից միայն մեկը դիվանագիտական կրթություն ունի:

Aravot.am-ը այս մասին զրուցեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ: Նա նշեց, որ նախագահի իրավասությունն է շնորհել դիվանագիտական կոչումներ եւ աստիճաններ, սակայն ցանկալի կլիներ, որ կոչումներ ստացողները լինեին փորձառու դիվանագետներ. «Դա իրավական առումով որեւէ սահմանափակում չունի, այսինքն՝ նախագահն ում ուզի՝ կարող է նշանակել: Նրանց, ում շնորհել են՝ ի պաշտոնե հասնում է, ուրիշ հարց է, թե ինչպես է ստացվել, որ այդ մարդիկ դեսպան են դարձել: Մի վատ միտում կա, որը բարոյալքում է հայկական դիվանագիտական կորպուսը՝ հաճախ ասում են՝ հայ դիվանագետները չեն վերադառնում Հայաստան: Ճիշտ է, դա որեւէ կերպ չի արդարացվում, բայց եթե հայ դիվանագետը գիտի, որ ինքը դեսպան չի դառնալու, որովհետեւ կողքից ինչ-որ մեկին նշանակելու են իրեն ղեկավար եւ իրեն ասելու են՝ գնա այդ մարդուն սովորեցրու, թե ինչ պետք է անի»:

Արա Պապյանը հավելեց, որ սովետական պրակտիկա է, երբ կուսակցականներին կամ բարձր պաշտոնյաներին դիվանագիտական պաշտոնների են նշանակում. «Բայց սովետական դիվանագիտությունը մի փոքր այլ էր, այնտեղ որեւէ երկրում ՍՍՀՄ դեսպանատունը իր ձեռքի տակ ուներ մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար աշխատող: ՍՍՀՄ դեսպանն ուներ անսպառ ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ եւ այդ ամբողջը ինքը պետք է կառավարեր: Մեր պարագայում ուրիշ է՝ մեզ մոտ դեսպանն ինքն է գումարած 1-2 հոգի եւ ինքը պետք է լինի աշխատող դեսպան, ոչ թե հանձնարարություններ տվող դեսպան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031