Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ քաղաքական համակարգը դուրս է քաղաքական հարթությունից. theanalyticon.com

Մարտ 04,2015 17:17

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ

Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցածը ոչ մի կերպ չի տեղավորվում մարդկային բանականության մեջ: Եթե 1988-ին` Մայր Հայաստանի հետ վերամիավորման կարգախոսով սկսված արցախյան շարժման արշալույսին, որեւիցե մեկը փորձեր նման կանխագուշակում անել, ապա հաստատ կմեկուսացնեին հոգեկան խնդիրներ ունեցողների համար նախատեսված վայրում:

Բայց այս ընթացքում, ըստ երեւույթին, սարսափելի մետամորֆոզներ են կատարվել արցախյան հանրությունում: 26 տարի անց իրենց հայաստանաբնակ եղբայրներին ու քույրերին հենց սահմանագլխին դաժանաբար ահաբեկեցին հոգեկան խնդիրներ չունեցող անձինք` այդօրինակ խնդիրներ չունեցող մարդկանց հրամանով: Եվ որ ամենասարսափելին է` այդօրինակ անմարդկային վերաբերմունքն արդարացրեց (պատճառների մասին` այլ առիթով) արցախյան հանրության մի զգալի հատված: Տպավորություն էր ստեղծվում, որ գործ ունենք զոմբիացված մարդկանց հետ: Ու որ 88-ի ակունքներից շատ ենք հեռացել ու շատ ենք պղտորել այդ ակունքները:

Կատարվածը ոչ մի արդարացում չի կարող ունենալ, եւ բոլոր արցախցիներս էլ կամա թե ակամա դեռ երկար ժամանակ պատասխան ենք տալու սրա համար: Կատարվածն, ըստ իս, ավելի մեծ մարտահրավեր է մեզ, քան բոլոր արտաքին մարտահրավերները միասին վերցրած: Ո՞վ է պատասխանատու սրա համար: Հայկական մամուլում ամենատարածված  վարկածն այն էր, որ սա կազմակերպել է ՀՀ բարձրագույն ղեկավարությունը` ԼՂՀ բարձրագույն ղեկավարության միջոցով: Իսկ ես կասեմ` կատարվածի համար պատասխանատու են կատարողները: Ու կապ չունի, թե ում հրամանով-առաջարկով-խնդրանքով է դա արվել: Պատասխանատվության ամենաանմիջական հասցեատերը ԼՂՀ բարձրագույն ղեկավարությունն է` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Մի գեղեցիկ օր արցախյան հանրությունը պատասխան է պահանջելու կատարողներից, ու երեւակվելու է այդ խայտառակության խոհանոցը:

Իսկ մինչ այդ փորձենք կատարվածը դիտարկել մի քանի կարեւոր տեսանկյուններից:

 

 Նյութի մանրամասները կարդացեք theanalyticon.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031