Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե թասիբով մարդ ես, Կոստանյա՛ն, հրաժարական տուր». Ավետիսյանների հարազատներ (Տեսանյութ)

Մարտ 04,2015 17:06

Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների հարազատներին այսօր այցելել էին ճանաչված փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, որոնք մտադրված են ընդգրկվելու տուժողի իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբանական խմբի մեջ: Վերջիններս, սակայն, հրաժարվեցին լրագրողներին հարցազրույց տալ՝ նշելով, որ իրենք դեռ ասելիք չունեն, գիտեն այնքան, որքան ցանկացած մեկը, եւ դեռ պաշտոնապես հաստատված չեն որպես տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպաններ:

Հանդիպումը սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ՝ Ռիտա Պետրոսյանի տանն էր: Հասմիկ Ավետիսյանի քույրերը, անչափ վրդովված գլխավոր դատախազի անգործությունից, մեզ հետ զրույցում պահանջեցին նրա հրաժարականը:

Ինչպես հայտնի է, նրանք մի քանի օր առաջ Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնում դիմում էին գրել գլխավոր դատախազի հետ հանդիպելու, սակայն այսօր նեղվեցին, որ գլխավոր դատախազը չի արձագանքել, իրեն բացարձակապես հետաքրքիր չէ Ավետիսյանների սպանությունը: «Մեր դիմում գրելուց հետո մեզ պատասխանեցին, որ էլի 3 օր սպասեք, դրանից հետո էլի սպասեք ու սպասեք… Առ էսօր ոչ մեկը պատասխան չի տվել, նստած սպասում ենք դատախազի պատասխանին…որպեսզի դուրս չգայինք, միտինգներ չանեինք, մեզ երեք օր էլ ժամանակ տվեցին: Երեք օրն էլ անցավ, չորս օրն էլ, հեռուստատեսությամբ ենք տեսնում, որ Զարուհի Փոստանջյանը դատախազի դեմ հայց է ներկայացրել, պատասխան է եկել, որ հանձնելու մտադրություն չունեն: Կոստանյանը պիտի պատասխան տա չէ,՞ ժողովրդին խաբելու համար», -ասաց Ռիտա Պետրոսյանը:

Հասմիկ Ավետիսյանի մյուս քույրն էլ՝ տիկին Ջուլիետան, ասաց, որ Գեւորգ Կոստանյանը պիտի գնար, վերցներ ու բերեր հանցագործին, պարտադրեր, որ տան, ոչ թե խնդրեր, որ հանձնեն: «Դա օրենքն է թելադրում, օրինակ՝ հանցագործին ինչո՞ւ են պահել իրենց մոտ: 7 հոգու սպանություն է կատարվել ու մեր իշխանությունը կարծես թե ոչ լսել է, ոչ տեղյակ է, ոչ էլ միտք ունեն որեւիցե գործողություն կատարելու», – ասաց տիկին Ջուլիետան:

Նրանք դժգոհ են, որ երկու ամիս է անցել, սակայն փորձաքննության ու հետաքննության ոչ մի արդյունք չկա, որեւէ մեկը իրենց ոչինչ չի ասում:

«Անգործ վիճակ է Կոստանյանի մոտ, եթե ինքը թասիբով մարդ է, պիտի հրաժարական տա ու դուրս ելնի: Ինքը պարտավոր էր գնար Պերմյակովին վերցներ, բայց իրան էլ ուրիշ մարդ պիտի վերեւից ասի, վերեւի էդ ուրիշ մարդուն էլ ռուսը պիտի հրաման տա…Եթե իրանք կամակատար են, անզոր են, մենք էլ ի՞նչ ասենք »,- վրդովված են Հասմիկ Ավետիսյանի քույրերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031