Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին Բյուրականի աստղադիտարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցերը

Մարտ 04,2015 16:49

Սույն թվականի մարտի 4-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը քննարկեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ նախագահության 2013 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 9 (1701) որոշմամբ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման և աստղադիտարանի զարգացման նոր ծրագրի մշակման նպատակով: Հանձնաժողովը մշակել է հաշվետվություն և առաջարկություններ Բյուրականի աստղադիտարանի ապագա զարգացման վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, հիմք ընդունելով հանձնաժողովի աշխատանքի արդյունքները եւ նիստում հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները, որոշեց հանձնարարել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքին մինչև 2015թ. մարտի 31-ը ՀՀ ԳԱԱ նախագահությանը ներկայացնել ամփոփ եզրակացություն Բյուրականի աստղադիտարանի գիտական, տեխնիկական եւ  կազմակերպչական խնդիրների լուծման մասին:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031