Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Քրեական գործ չի հարուցվելու եւ մեղավորները չեն պատժվելու»

Մարտ 04,2015 16:41

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը հայտարարել էր , որ Բերձորի դեպքերի համար նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ: Նա նշեց, որ ծառայողական քննություն են իրականացնում կարգապահական խախտումների պարագայում եւ եթե պարզվում է՝ զանցանքի փոխարեն հանցագործություն է կատարվել, քրեական գործ է հարուցվում. «Բայց այստեղ հանցագործության հատկանիշներն ակնառու էին այն էլ մի քանի դրվագներով՝ քաղաքացիական հագուստներով անձանց կողմից ոստիկանների հետ միասին տասնյակ քաղաքացիների ծեծի ենթարկելու փաստը, ոստիկանների կողմից, իրենց լիազորությունների սահմանն անցնելով, քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստը, նշածս երկու տեսակի սուբյեկտների կողմից քաղաքացիների գույքին վնաս պատճառելու փաստը եւ իրենց ղեկավարության հանցավոր գործողությունները»:

Վարուժան Ավետիսյանը համարում է, որ ծառայողական քննության իրականացումը ակնհայտորեն կատարված հանցագործությունը կոծկելու նպատակ ունի. «Հայտարարությունը, որ ծառայողական քննությունը ավարտվել է, խոսում է այն մասին, որ բացահայտ կերպով ասել են, ռեժիմը ի նկատի ունեմ, որ քրեական գործ չի հարուցվելու եւ մեղավորները չեն պատժվելու, որովհետեւ կատարել են իրենց հրահանգը եւ պետք է նրանք մնան անպատիժ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031