Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Էրդողանին տուգանել է հայ-թուրքական արձանը ծաղրելու համար. BBC

Մարտ 04,2015 16:27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը 2011 թվականին վարչապետ էր, Մարդկության կիսակառույց արձանը «անհեթեթություն» էր անվանել եւ առաջարկել այն հեռացնել: BBC-ի փոխանցմամբ՝ արձանը պատրաստվում էր Հայաստանի եւ Թուրքիայի ընկերությունը խորհրդանշելու համար: Այն բաղկացած էր երկու 30 մետրանոց մարդկային կերպարներից, որոնք իրար առջեւ էին կանգնած Արեւելյան Կարսի մոտակա սարին, երկու երկրների սահմանի մոտ: Այն այդպես էլ մինչեւ վերջ չկառուցվեց, հակառակը՝ Էրդողանի դիտողություններից մի քանի ամիս անց քանդվեց:

Ստամբուլի դատարանը որոշել է, որ նախագահը պետք է քանդակագործ Մեհմեդ Աքսոյին վճարի 10.000 թուրքական լիրա (4.000$) որպես վնասի փոխհատուցում: Էրդողանի փաստաբանը հերքում է, որ նախագահի մեկնաբանությունները քննադատություն են:

2014 թվականին Թուրքիայի լեզվի տեսչությունը դատարանին տեղեկացրել է, որ Էրդողանի արտասանած «ucube» բառը, որը թարգմանվում է, որպես անհեթեթություն կամ հրեշ, վիրավորանք չէ: Դրա բուն իմաստը եղել է «շատ տարօրինակ եւ շատ տգեղ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031