Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմ դը Վաալ․ Հայ-թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու. «Ամերիկայի Ձայն»

Մարտ 04,2015 16:16

Ապրիլի 24-ի մոտենալու հետ միասին՝ Վաշինգտոնում փորձագետները փորձում են հասկանալ, թե որն է Միացյալ Նահանգների դերը հայ – թուրքական հարաբերություններում:

2015-ը Երևանի և Անկարայի հարաբերությունների համար բարդ տարի է լինելու, սակայն հայ – թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը կախված կլինի նաև նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն կողմերը այս տարվա ընթացքում սպասվող իրավիճակներում:

Վաշինգտոնի Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալի կարծիքով, 2015-ին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում լուրջ առաջընթաց չի սպասվում: Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական մակարդակով երկկողմ քաղաքացիական և մշակութային կապերը, ըստ նրա, շարունակում են զարգանալ․ – «Արվում են քայլեր, որոնք թեև փոքր են, սակայն օգնում են երկկողմ հարաբերությունների դրական մթնոլորտի ձևավորմանը»:

Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոքերը հիշեցնում է, որ 2014-ին Թուրքիայի իշխանություններն առաջին անգամ պետական մակարդակով ցավակցություն հայտնեցին 1915 թվականի կոտորածների կապակցությամբ: «Նախորդ տարի Թուրքիան ազդանշաններ ուղարկեց, որոնք վկայում են, որ նրանք ցանկանում են առաջ շարժվել այդ հարցում: Այս բոլորը խոստումնալից նշաններ են», – ասում է նա:

Արման Թարջիմանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031