Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետմայստերը՝ վերականգնված ներկայացումների մասին. «Կգաք կնայեք, հետո մեզ կասեք՝ ի՞նչը հավանեցիք, ինչը՝ ոչ»

Մարտ 04,2015 16:13

Հանրահայտ «Լորկիանա» եւ «Կարմեն-Սյուիտ» բալետային ներկայացումները վերականգնվել են: Դրանք կրկին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կլինեն՝ մարտի 5-ին, 9-ին և 21-ին:

Այսօր՝ մարտի 4-ին կայացած ասուլիսում Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանն ասել է, որ աշխարհում սիրված այդ գործերը կհետաքրքրեն հանդիսատեսին, նաեւ հավելել, թե «Կարմեն–Սյուիտ» բալետի բեմադրությունը ժամանակակից է` դասական տարրերի պահպանմամբ, իսկ «Լորկիանայի» կոստյումներն ու դեկորացիաները ստեղծվել են հատուկ վերականգնված ներկայացման համար։ Հավելենք, որ «Կարմեն–Սյուիտը» բալետմայստեր Ալբերտո Ալոնսոյի մեկ գործողությամբ բալետն է, որը բեմադրվել է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի հիման վրա։ Այն վերագործիքավորել է կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը։ Բալետի լիբրետոն Պրոսպեր Մերիմեի նովելի հիման վրա գրել է Ալբերտո Ալոնսոն:

Ինչ վերաբերում է «Լորկիանային», հենքը իսպանական ժողովրդական երաժշտությունն է ու Գարսիա Լորկայի պոեզիան: Բեմադրիչը անվանի բալետմայստեր Մարկ Մնացականյանն է: «Կարմեն–Սյուիտի» բեմադրիչը Արմեն Գրիգորյանն է

Aravot.am-ի հարցին՝ հանդիսատեսն ինչ սպասելիքներ ունենա այդ ներկայացումների հետ կապված, «Կարմեն–Սյուիտն» ու «Լորկիանան» վերականգնած Վիլեն Գալստյանը պատասխանեց. «Կգաք կնայեք, հետո մեզ կասեք՝ ի՞նչը հավանեցիք, ինչը՝ ոչ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Սա՛ է երկրի զարգացման իսկական միջոցը: Ինչքան շատ ժողովուրդը շփվի արվեստին, այնքան ամուր կլինի Պետությունը: Վ. Գալստյանի նման հանճարները մեր ազգի հպարտությունն են:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031