Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. Առանց հաշվիչի տաքսին աբսուրդ է

Մարտ 04,2015 15:53

«Տաքսիստները նույնպես հալածված մարդիկ են»,- մարտի 4-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ հասարակական շահն առաջին հերթին անվտանգություն է պահանջում ե՛ւ մարդկանց ֆինանսականի, ե՛ւ առողջության համար, սակայն, ըստ նրա՝ երկուսն էլ ապահովված չեն. «Եթե նստում ենք տաքսի պետք է վստահ լինենք՝ ո՞ւմ մեքենան ենք նստում, որքանո՞վ է այն օրինական, անցե՞լ է այդ մարդն առողջական վիճակի զննում, թե՞՝ ոչ, այդ մեքենան զննվե՞լ է, թե ո՞չ: Խնդիրը սա է՝ մեր անվտանգությունը ապահովված չէ, օրենքն եւ ենթաօրենսդրական ակտերն անընդհատ փոխվում են, եւ մենք չենք գտնվում այն վիճակում, որ վստահ լինենք: Նույնը՝ գրպանի առումով, ի՞նչ է նշանակում տաքսի առանց հաշվիչի, դա աբսուրդ է, սա քննարկելու հարց չէ»:

Արմեն Պողոսյանը անդրադարձավ մարտի 4-ին տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի հետ հանդիպմանը: Նա նշեց, որ պետությունը խոստանում է՝ վարորդները կարող են հաշվիչի համար ոչ թե միանվագ վճարել, այլ գումարը 3 մասի բաժանել եւ վճարել մաս-մաս:

«Ես կողմ եմ ազատականացմանը՝ մարդկանց ի օգուտ պակասեցնել դժվարությունները, բայց մենք հեշտացրել ենք հասցնելով աբսուրդի: Եթե մեր առողջությունը, կյանքը վտանգված է ի՞նչ հեշտացնելու մասին է խոսքը»,- հավելեց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031