Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորության մասին, իսկ Կիպրոսը դժգոհություններ ունի

Մարտ 04,2015 15:11

Եվրամիության անդամներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի Իտալիայի ղեկավարները պատրաստակամ են աջակցել ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու դեպքում: Այս մասին ըստ Letnews.ru-ի, այդ երկրների ղեկավարների հետ ունեցած տեսակոնֆերանսից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ հավելել է. «Գները նկատելիորեն կբարձրանան, եթե Մինսկի պայմանավորվածությունները խախտվեն, կամ եթե անջատողականները նոր տարածքներ գրավեն»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է արդեն գոյություն ունեցող հակառուսական պատժամիջոցները: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում Ամերիկայի ազգային անվտանգությանը եւ արտաքին քաղաքականությանը սպառնալիք են:

Իսկ ռուսական «Аргументы и факти»-ն էլ տեղեկացրել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը իր դժգոհությունն է արտահայտել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի վերջերս Ռուսաստան կատարած այցելության առնչությամբ: Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդիսը հայտնել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ի գործընկերները մեկուսացնեն Ռուսաստանին, սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, աչք է փակում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության վրա:

Կիպրոսի ԱԳ նախարարը օրերս այցելել է ԱՄՆ, որտեղ հանդիպել է պետդեպարտամենտի պետի օգնական Վիկտորիա Նուլանդին: Բանակցությունների արդյունքում երկու կողմերն էլ դժգոհություններ են ունեցել: ԱՄՆ-ն հիմնականում դժգոհ է, որ Մոսկվան պետք է ԵՄ-ի բոլոր 28 երկրների, ինչպես ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից մեկուսացված լինի:

Սակայն Կիպրոսը իր խնդիրներն ունի, նշել է ԱԳՆ ղեկավարը: «Եթե համեմատենք Ուկրաինայի խնդիրը, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հետ, իսկապես հարց է ծագում: Ինչո՞ւ այնտեղ կան պատժամիջոցներ, ամբողջ աշխարհը միացել է անջատողականների գործողությունների դեմ պայքարին եւ ինչո՞ւ նույնը չի արվում Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի համար»,- ասել է ԱԳ նախարարը:

Երկրորդ հարցը, ըստ Իոաննիս Կասուլիդիսի, այն է, որ Կիպրոսը ավելի շատ ըմբռնում է տեսնում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Չինաստանի կողմից, քան ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031