Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ forrights.am-ի՝ Դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող անձի վրա ու փախուստի դիմել: Դիմակավորների հետևից ատրճանակով կրակել են մեկ այլ ավտոմեքենայից դուրս ելած մարդիկ:
Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվածների անունները Մեսրոպ Մ., Լևոն Ղազարյան (հայտնի է որպես «Երրորդ մասի Լյովիկ»), և Դրաստամատ Թադևոսյան:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ասաց, որ երեք մահացածներն էլ նախկինում դատվածություն են ունեցել։