Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դոստուրյան. «20 օրից կսկսեն տաքսիստներին տուգանել» (Տեսանյութ)

Մարտ 04,2015 14:45

«Քաղաքացիական կողմնորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանը, «Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը եւ «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը մարտի 4-ին հանդիպել են տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին: Նրանք նույն օրը «Նոյյան տապան» մամուլի ակումբում ներկայացրեցին հանդիպման արդյունքները:

Գեւորգ Դոստուրյանը նշեց, որ փոխնախարարն ասել է՝ հունվարի 6-ից ուժի մեջ մտած օրենքը կառավարությունը անպայման պետք է կիրառի եւ մոտ 20 օր հետո կսկսվեն ստուգայցները, որպեսզի մարդիկ ստանան համապատասխան արտոնագրերը. «Դեռ միայն զգուշացնում են, բայց 20 օրից տաքսիստներին կսկսեն տուգանել: Անպայման կսկսեն տուգանելը, քանի որ եթե օրինազանցներին չտուգանեն այն մարդիկ, որոնք արտոնագիր են ստացել, կհիասթափվեն»

Նա նշեց, որ հիշյալ օրենքի պահանջներն են, որ անհատ տաքսու վարորդները հաշվիչ ունենան եւ ամսական պետք է պետական տուրք վճարեն, որը Երեւանում կազմում է 12 հազար դրամ, մարզերում՝ 8 հազար դրամ, գյուղերում՝ 5 հազար դրամ:

«Այս երկու օրերի ընթացքում տեսանք փոքրաքանակ բողոքի ակցիաներ Երեւանում, Գյումրիում, Լոռիում: Մեծամասնությունը կողմ է դրան, դրանում կարող եք համոզվել նախարարությունում: Ցույցերի ընթացքում ասում էին՝ շատ քիչ են վաստակում, հետեւաբար ինչո՞ւ պետք է 12 հազար դրամ վճարեն: Նախ, եթե ինչ-որ մեկը 3-4 հազար դրամ չի կարող այսօր վաստակել, այսօր տաքսի ծառայություններում 4-5 հազար թափուր վարորդի աշխատատեղ կա: Վարորդները կարող են դիմել մեզ, մենք իրենց կտեղավորենք աշխատանքի եւ նրանք ոչ թե 3-4 հազար դրամ կաշխատեն, այլ՝ 5-6 հազար դրամ»,- ասաց նա:

Պարոն Դոստուրյանը ներկաներին տեղեկացրեց, որ հաշվիչների նվազագույն արժեքը 50 հազար դրամ է, եւ վարորդները դժգոհում են, որ իրենք պետք է գնեն այդ հաշվիչները. «Եթե տաքսին չունենա հաշվիչ, որով չափվում է կիլոմետրը, նույնն է, որ խանութում առանց կշեռքի սպասարկեն: Այդպիսի բան լինո՞ւմ է: Այն էլ կիլոմետր պետք է չափի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031