Երեկ` ժամը 18-ի սահմաններում, մի խումբ անձանց հետ վիճաբանության արդյունքում հրազենային վիրավորում ստացած 18-ամյա Դավիթ Մովսիսյանը քիչ առաջ է «Արմենիա» բ/կ-ից տեղափոխվել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:
«Արմենիա» բ/կ-ի նեյրովիրաբուժական բաժանմունքի բժիշկներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Aravot.am-ին տեղեկացրեց. «Հիվանդը աչքի վնասվածքով նյարդավիրաբուժական բաժնից տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոց: Այնտեղ կզբաղվեն աչքի վնասվածքով: Տեղափոխվեց աչքի հիվանդանոց, որովհետեւ կարեւոր գլխուղեղի վնասվածքը կյանքին վտանգ չէր սպառնում»:
Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցից խոստացան տեղեկություններ տրամադրել առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ