Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս հրաձիգները Հայաստանի սարերում կրակում են «Գրադերով» եւ ականանետերով. Interfax

Մարտ 04,2015 13:20

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրաձգային ստորաբաժանումների զորավարժությունները սկսվել են երեկ, բարձր լեռնային գոտում տեղակայված «Ալագյազ» ուսուցողական համալիրում: Այս մասին, ըստ «Interfax»-ի հայտնում են Հարավային ռազմական օկրուգի շտաբից:

Ուսումնական վարժանքներում օգտագործվում են «Գվոզդիկա» ինքնագնացներ, «Գրադ» տեսակի հրթիռային համալիրներ, «Պոդնոս» ականանետեր եւ «Կոնկուրս» համալիրի հակատանկային հրթիռներ: «Օգտագործվում են նաեւ «Նավոդչիկ-2» ժամանակակից հետախուզության անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է օկրուգի տարածած հաղորդագրությունում:

Հավաքներին մասնակցում են մոտավորապես 400 զինծառայողներ եւ կշարունակվեն ամբողջ մարտ ամսվա ընթացքում. «Մեկամսյա ծրագրի ընթացքում հրաձիգները կանցնեն տակտիկական, հատուկ եւ տեխնիկական վերապատրաստում, ինչպես նաեւ՝ ժամանակակից զինվորական տեխնիկա վարելու, կրակելու եւ կրակային զենքերը կառավարելու դասընթացներ»:

Ռուսական ռազմաբազայի հրաձիգների զորավարժությունները կավարտվեն մարտական կրակով համալրված տակտիկական զորավարժություններով, որի ընթացքում լեռնային տարածքներում կկատարվեն կենդանի ուժի կրակային խոցման առաջադրանքներ: Ուսումնական օրը տեւելու է 10 ժամ, որի կեսը կանցկացվի գիշերը: Հավաքները անցկացվում են մոտավորապես 2.000 մետր բարձրության վրա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031