Այս օրերին Օսլոյում ընթանում է «Red Zone» փառատոնը, որը կազմակերպել է Օսլոյի Եկեղեցական Միջմշակութային Կենտրոնը (Kirkelig Kulturverksted)` Նորվեգիայի ԱԳՆ աջակցությամբ: Փառատոնի այս տարվա թեման Հայոց ցեղասպանությունն է:
Փառատոնի շրջանակներում մարտի 3-ին տեղի ունեցավ «Մոռացության 100 տարիներ» անվանումով համերգը, որին մասնակցեցին երգիչ-երաժիշտներ Հայաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Իրանից: Փոառատոնի ծրագրում մարտի3-ից 8-ը ընդգրկված են Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «ԶԱՌ» թատրոնի «Արմինե՛, քույր» թատերական ներկայացումը, լեհ լուսանկարիչ Մագդալենա Մադրայի «Պատկերներ Անատոլիայից» ֆոտոցուցահանդեսը, շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը, «Աշխարհի կողմից մոռացվածը. Արևմուտքի ընտրովի հիշողությունը» թեմայով քննարկում` Լոնդոնից «Կոմիտաս» ինստիտուտի հիմնադիր տնօրեն Արա Սարաֆյանի, Օսլոյից «Սիվիտա» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենի և լրագրող Սեբինա Սկատվիկի մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ