Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարինե Մինասյան. «Այժմ հայերն առանց որեւէ սահմանափակման կարող են աշխատել ԵՏՄ ամբողջ տարածքում»

Մարտ 04,2015 12:57

«Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանին շահավետ ներմուծման տուրքերը պահպանվել են շարժիչային եւ տրանսպորտային միջոցների, սննդամթերքի, դեղորայքի, նավթամթերքի եւ պարարտանյութերի համար: Ներմուծման մաքսատուրքերից ազատվում են ռազմական նշանակության ապրանքները, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնաթիռները եւ ուղղաթիռները»,- այս մասին երեկ Մոսկվայում տեղի ունեցած «ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնում. առանձնահատկություններ եւ հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ընթացքում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Կարինե Մինասյանը:

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ խոսելով երրորդ երկրների տարածքով ապրանքների փոխադրման մասին՝ Կարինե Մինասյանն ասել է, որ այդ ապրանքները պահպանում են ԵՏՄ ապրանքների կարգավիճակը եւ սովորական փաստաթղթերի հետ լրացվում է նաեւ տրանզիտային հայտարարություն. «Մեկ տարվա ընթացքում գործելու է դրույթ, որով հայաստանցի գործարարը իրավունք կունենա աշխատելու կամ ԵՏՄ, կամ էլ ազգային օրենսդրությունների համաձայն»:

Նախարարի խոսքերով՝ հայաստանցի աշխատանքային միգրանտների գործը ավելի է հեշտացել: Հիմա Հայաստանի քաղաքացիները առանց որեւէ սահմանափակման, աշխատանքային պայմանագրով կարող են աշխատել միության ամբողջ տարածքում, ինչպես նաեւ 30 օր առանց գրանցման բնակվել միության երկրների տարածքում:

Կարինե Մինասյանը նաեւ հավելել է, որ միայն Հայաստանը չէ, որ նոր հնարավորություններ է ստանում միություն մուտք գործելուց. «Հայաստանը հենվելով ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային ռեֆորմների արդյունքում ձեռքբերած փորձի եւ մրցակցային ունակությունների վրա, անկասկած, իր ներդրումը կունենա ինտեգրացիոն ծրագրի զարգացման գործում»:

Այդ պատճառով, ըստ նախարարի, մոտ ապագայում ԵՏՄ շրջանակներում կարող է օգտագործվի Հայաստանի փորձը ապրանքների շրջանառության ամբողջական ազատությանը հասնելու եւ լիբերալ օրենսդրություն ու ճկուն մաքսային ռեժիմ ստեղծելու համար: Կարինե Մինասյանը չի բացառել նաեւ, որ Հայաստանը կարող է դառնալ միությունում սոցիալական բլոկի զարգացման նախաձեռնող: Այսինքն` ապահովվի ամբողջական սոցիալական ապահովագրություն, միության տարածքում պրոֆեսիոնալ կրթության ստանալու հնարավորություն եւ այլն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031