Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ դատախազությունը երկու հաղորդագրություն է ընդգծել իր նամակում»

Մարտ 04,2015 12:55

«Հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը ենթակա չէ հայ իրավապահ մարմիններին փոխանցվելու, քանի որ նա ՌԴ քաղաքացի է»,- ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին ՌԴ գլխավոր դատախազության այս պատասխանում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ համակարգող Դանիել Իոաննիսյանը երկու հաղորդագրություն է տեսնում:

«Առաջին, որ իրենք համարում են, թե Հայաստանում գտնվող ռուսական զորամասերը Ռուսաստանի տարածք են, բայց այդպես չէ: Այդ տարածքը Հայաստանի տարածք է, այդ տարածքում գործում է Հայաստանի սահմանադրությունը, այդ տարածքներում իրավական դաշտը սահմանվում է հայ-ռուսական պայմանագրերով: Ռուսաստանի սահմանադրությունը ոչ մի կերպ չի կարող տարածվել Հայաստանի տարածքում գտնվող որեւէ տարածքի, զորամասի վրա»,- Aravot.am-ին ասաց Դանիել Իոաննիսյանը:

Ionisyan

Նրա ընկալմամբ, երկրորդ հաղորդագրությունը արհամարհանքն էր Հայաստանի տարածքային ամբողջականությանը. «Ռուսական կողմը չի հարգում հայ-ռուսական պայմանագրերը եւ իրավունք է իրեն վերապահում այդ միջպետական պայմանագրերը խախտել: Առնվազն սահմանապահների 92 թվականի պայմանագիրը եւ 97 թվականի իրավական փոխօգնության պայմանագիրը»:

Ըստ նրա, երբ ռուսական կողմը հակառակ միջպետական պայմանագրերի, հայ-ռուսական հարաբերությունների ապագայի, հրաժարվում են Պերմյակովին արտահանձնել, դա խոսում է այն մասին, որ «տարբեր կեղտեր կան թաքնված այս գործում, որոնք իրենք չեն ուզում ջրի երես հանել». «Միգուցե Պերմյակովը միայնակ չի եղել, միգուցե նա ընդհանրապես հանցագործություն կատարողը չի եղել, գլխին սարքում են, չեմ խորանում վարկածների մեջ, բայց այս ամենը իրավունք է մեզ տալիս ենթադրելու, որ այստեղ մի բան այն չէ»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դատախազության հիմնավորմանը, թե Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, ինչի համար էլ ենթակա չէ արտահանձնման, Դանիել Իոաննիսյանը կրկնեց, որ նա հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, ինչի դեպքում այլեւս կարեւոր չէ, թե որ երկրի քաղաքացի ես:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031