Լրահոս
Օրվա լրահոսը

 Հովհաննես Սահակյան. «Եթե ԱԺ հանձնաժողովների նիստերի ժամանակ տեսախցիկները դուրս բերվեն…». «Հայոց աշխարհ»

Մարտ 04,2015 12:49

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հարցազրույցից:

 -Հասարակությանը պարբերաբար հիասթափեցնող ընդդիմություն ունենալու պատճառն արդյոք այն չէ՞, որ հայաստանյան ընդդիմության հայեցակարգն է սխալ: 

-Համաձայն եմ, այսօր մեր ընդդիմադիր գործիչը կամ ընդդիմադիր ուժը իր առաջ դրել է մի խնդիր. թե ո՞վ ավելի բարձր, ավելի կոշտ բառապաշարով կքննադատի իշխանությանը, նա էլ կհամարվի լավ կամ իրական ընդդիմություն: Այս առումով վտանգավոր իրավիճակ կա մեզանում. անգամ այն ընդդիմադիրները, որոնք փորձել են կառուցողական դաշտում որոշակի քայլեր իրականացնել՝ համագործակցելով իշխանության ներկայացուցիչների հետ, անմիջապես մյուս ընդդիմադիր թեւի կողմից, նրան պատկանող լրատվամիջոցներով քարկոծվել են: Սա շատ լուրջ խնդիր է:

Այսինքն՝ ընդդիմություն լինելու կամ ընդդիմադիր դաշտում գործելու համար գերխնդիրն այս է՝ իշխանության հետ ոչ մի դեպքում չառնչվել, չխոսել, չքննարկել որեւէ բան: Բայց չէ՞ որ ընդդիմությունը իշխանության այլընտրանքն է, որն այս կամ այն ոլորտում տեսնելով անլուծելի խնդիրներ՝ պետք է ներկայացնի դրանց լուծման այլընտրանքային տարբերակները, ուղիները, ծավալի կառուցողական քննարկում: Պետությունը այդպես է կայանում:

Մի խնդրի էլ անդրադառնամ. չարիք են դարձել այդ տեսախցիկները: Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե ԱԺ հանձնաժողովների նիստերի ժամանակ դրանք դուրս բերվեն, համոզված եղեք, որ ընդդիմադիր պատգամավորների գերակշիռ մասը, բացի 2-3-ից, կիրականացնի բովանդակային աշխատանք, գործնական քննարկում:

Բայց երբ տեսախցիկը ներկա է՝ միայն կոշտ բառապաշարն է աշխատում, ամեն մեկն իր հերթին ճգնում է ավելի ընդդիմադիր երեւալ: Մի տեսակ զավեշտ է՝ ավելի շատ ձգտում են երեւալ ընդդիմադիր, քան իրականում ընդդիմադիր են:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031