Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. տնտեսական խնդիրները գտնվում են ոչ թե տնտեսական դաշտում, այլ քաղաքական. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 04,2015 12:28

Երեկ Ազգային ժողովում 68 կողմ, 11 դեմ եւ 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Շահութահարկի մասին» օրենքում կառավարության փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ՝ Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների՝ 58.35 մլն դրամի շեմը կբարձրանա մինչեւ 113.4 մլն: Բացի այդ, փաստաթղթավորման բացակայության դեպքում՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն, որ դարձվել էր 1 տոկոս, այժմ ՓՄՁ-ներն ստիպված են լինելու վճարել 5 տոկոս շահութահարկ։ Իսկ այն ՓՄՁ-ները, ովքեր կհամաձայնեն կատարել պարտադիր փաստաթղթավորում, կվճարեն 1 % շահութահարկ։

«ՉԻ»-ի հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը օրենքի այս փոփոխությունը անընդունելի համարեց։ Նրա խոսքով, եթե կատարվում է փոփոխություն, ապա այն չպետք է վատացնի տնտեսվարողի վիճակը։ Իսկ այս փոփոխությունները կիրառելուց հետո, ըստ տնտեսագետի, կլինեն տնտեսվարողներ, որոնք կհայտնվեն ֆինանսական ավելի վատ վիճակում։

Իշխանության կողմից առաջ քաշվող այն պատճառաբանությունը, թե այս փոփոխությունները ուղղված են փոքր ու միջին ձեռնարկատիրությունների միջոցով խոշոր բիզնեսին ստվերից դուրս հանելուն՝ Վահագն Խաչատրյանը համաձայն չէ։ «Տնտեսագիտորեն նման քայլ անելը անընդունելի է։ Երկրում եթե գործում է հարկային վարչարարություն, ապա այն օրենքի շրջանակներում պետք է ուղղված լիներ բոլորի, այլ ոչ թե հիմնականում փոքր բիզնեսի վրա։ Իսկ ինչ վերաբերվում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելուն, ապա դրա համար Հայաստանում ստեղծված իրավիճակների պայմաններում, գործող օրենքների շրջանակներում՝ ուղղակի պետք է քաղաքական կամք։ Եթե երկրի առաջին դեմքը որոշեր, ապա շատ կարճ ժամանակում խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու հարցը լուծված կլիներ»,-ասաց տնտեսագետը։

Վահագն Խաչատրյանի խոսքով, ամբողջ աշխարհում ընդունված է սկզբունք, ըստ որի փոքր եւ միջին ձեռնարկատիրություններին հնարավորություն է տրվում արտոնություններով աշխատել եւ ի տարբերություն Հայաստանի՝ ՓՄՁ-ների վրա հարկեր ապահովելու խնդիր երբեւէ չի դրվում։ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունները պարզապես լուծում են սոցիալական խնդիր։ Իսկ մեզ մոտ հակառակ գործընթացն է գնում եւ այս օրենքի փոփոխությունը ապացուցում է, որ ՓՄՁ-ներին բերում ենք հարկային դաշտ։ Իմ կարծիքով, դա եւս քաղաքական խնդիր է լուծում, քանի որ այս ոլորտը այն եզակի կղզյակներից էր, որ մնացել էր անկախ եւ այս փոփոխությամբ կախվածություն առաջացրեցին իշխանության նկատմամբ։ ՓՄՁ-ների դերն ու նշանակությունը տնտեսության մեջ շատ փոքր է, եւ եթե հարկային դաշտում իրենք կարողանում էին ապահովել հավաքվող ամբողջ հարկերի մոտավորապես 2.5 տոկոսը, ինչպես ներկայացնում      է կառավարությունը, ապա         շատ զարմանալի է, որ նրանք արժանացան նման առանձնահատուկ ուշադրության»,- ասաց Վահագն Խաչատրյանը եւ հավելեց, որ տնտեսական խնդիրները գտնվում են ոչ թե տնտեսական դաշտում, այլ քաղաքական:

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031