Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պերմյակով օպերացիայի տակ ահագին լուրջ բաներ կան». իրավապաշտպան

Մարտ 04,2015 12:23

«Հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը ենթակա չէ հայ իրավապահ մարմիններին փոխանցվելու, քանի որ նա ՌԴ քաղաքացի է»,- ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին ՌԴ գլխավոր դատախազության այս պատասխանը, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, խոսում է թե գլխավոր դատախազի, թե քննչական կոմիտեի ակնհայտ անգործության մասին՝ Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու հարցում:

Մեր հարցին, թե իր կարծիքով, ինչու ՌԴ դատախազությունը պատասխանեց պատգամավորի նամակին, իսկ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նամակին դեռ չկա պատասխան, իրավապաշտպանն ասաց, որ անհայտ է, թե գլխավոր դատախազ Կոստանյանն ինչ հարց է բարձրացրել իր նամակում. «Իսկ գուցե գլխավոր դատախազի գրությունը բոլորովին այլ հարցի է վերաբերել: Դրա համար էլ պատասխանը ուշանում է»:

Ըստ նրա, ի սկզբանե Պերմյակովի որոնողական աշխատանքների ժամանակ պետք է բացառվեր ՌԴ սահմանապահ ծառայության աշխատողների ներգրավումը: Իսկ ռուսական կողմի համառ պնդումները՝ Պերմյակովին չարտահանձնելու վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել Արթուր Սաքունցի մեջ, թե այդ գործի հետեւում այլ հարցեր կան. «Կասկածներն ուժեղանում են, երբ ռուսական կողմը համառորեն հրաժարվում է փոխանցել Պերմյակովին հայ իրավապահներին: Որովհետեւ Պերմյակովի դեպքից հետո ռուսական ռազմաբազայի եւս մեկ զինծառայող սահմանը խախտել էր ու հանձնվեց ԱԱԾ-ին: Այսինքն, տարբերակված մոտեցում կա, սահմանը խախտողներից մեկին հանձնում են, մյուսին չեն հանձնում»:

Artur-Saqunc

Արթուր Սաքունց

Մեր դիտարկմանը, թե ԱԱԾ-ին հանձնված զինծառայողը ՀՀ քաղաքացի էր, իսկ Պերմյակովը ՌԴ քաղաքացի ու բացի դա ՌԴ դատախազությունն էլ էր Պերմյակովին չարտահանձնելու որոշումը հիմնավորել նրա՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքով, Արթուր Սաքունցը շարունակեց. «Որ ՌԴ քաղաքացի է, դա ոչ մի կերպ չի արդարացնում ռուսական կողմի որոշումը: Քանի որ ՌԴ քաղաքացին, եթե ՀՀ տարածքում է հանցագործություն կատարում, ապա այդ հանցագործության փաստը քննում են ՀՀ իրավապահները: Բացի դա՝ այլ հանրապետության քաղաքացու որոնողական աշխատանքներում միայն հայ իրավապահները կարող են մասնակցել: Ռուսական կողմը խորհրդային նախկին պետությունների տարածքը համարում է իր սեփական տարածքը եւ ինչ ուզում, անում է:

Պերմյակով օպերացիան համարում եմ ահաբեկչական գործողություն՝ իրականացված ռուսական ռազմաբազայի կողմից ՀՀ քաղաքացիներին վախեցնելու նպատակով: Այդ օպերացիայի տակը ահագին լուրջ բաներ կան, որոնք թաքցնելու հարցում ռուսական կողմը շահագրգռված է: Հենց այդ պատճառով էլ չեն հանձնում Պերմյակովին: Իսկ վախեցնելու նպատակը լիովին տեղավորվում է Ռուսաստանի պաշտոնական քաղաքականության մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ այսպես էին ընթանում Պերմյակովի որոնողական աշխատանքները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ddd says:

    Իզուր տեղը վայնասուն մի բարձրացրեք:Ռուսական կողմը հաստատ ավելի շուտ ու ավելի ճիշտ կիմանա ինչն ինչոց է, քան էստեղի իրավապահները: Մեկն էլ ասի էնքան կարևոր գործերը բացահայտել են ,մենակ էդ Էր մնում : Մեջը ոչ փող աշխատելու հեռանկար կա, ոչ էլ: Շատ էլ պետքներն է, որ գլխացավանքի մեջ ընկնեն: Իսկ ռուսի համար շատ ավելի կարևոր է այդ ամեն ինչը իմանալը ոչ թե Պ.-ին պաշտպանելու, այլ գուցե 2-րդ ուկրաինան չունենալու համար:

  2. հմ! says:

    Իրոք տակը շատ բաներ կան, չորս հազար մարդ են հարցաքննվել, Պտին էլ երեք օրը մեկ զեկուցում են, այսինքն լուրջ բան կա: Դրա համար էլ հայերին չեն տալիս ու մոտիկ էլ չեն թողնում: Մենք իրենց վրա ենք կասկածում, թե ինչի համար – դժվար է հասկանալ, եթե վախեցնելու համար էր, ապա դրա կարիքը չկար – մինչեւ վերջի խազը վախեցրած ենք վաղուց, ոնց ուզեցել են այնպես էլ կզացրել են: Ավելի շուտ իրենք են մեր վրա կասկածում: Գնդապետին առաջ տանելը հասկանալի է – նրա համար, որ կարողացել է հայերի ձեռքից հանցագործին վերցնել, հակառակ պարագայում պատճառը կթաքցվեր (ըստ իրենց): Մերոնք էլ չեն կարող պահանջել հանցագործին հանձնել, որովհետեւ կասկած կառաջացնեն որ գործն ուզում են թաքցնել:

    Ինձ թվում է զորամասի հայ ծառայողը հենց այնպես ինքնասպան չեղավ, երեւի շատ կարեւոր բան է իմացել …

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031