Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը գտնում է, որ ՀՀ զինանշանը պետք է փոխել, այսինքն՝ «Սովետական Հայաստանի գերբը փոփոխել եւ այն ընդունել», որովհետեւ ինքն այսօրվա գերբում չի տեսնում «այն ազգին, որը սայլերով քարեր է տարել տաճարներ սարքելու», չի տեսնում «մայրերի ուժը, որ մագաղաթը շալակած բերել են, խորհրդավոր երդիկը, որից ծուխ է դուրս գալիս եւ չի հանգչում»։
«ՉԻ» – Մոտավորապես պատկերացրեցիք, չէ՞, թե ինչպիսին պիտի լինի ՀՀ նոր զինանշանը՝ ըստ քանդակագործի։ Ճիշտ է, նշված բոլոր «ատրիբուտները» կողք կողքի պատկերելը դժվար կլինի, բայց հոգ չէ։ Ի՞նչ է պատահել, թող մեր զինանշանն էլ 10-15 էջանոց լինի։ Ավարայրի ճակատամարտով, Գառնի-Գեղարդով, մի խոսքով՝ այնպես, որ հայ ազգի բոլոր արժանիքները պատկերվեն (մի երկու բան էլ երեւի Քիմ Քարդաշյանից կներկայացվի):
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում