Ժիրայր Սեֆիլյանի կոչը.
Ձևավորվում է Քաղաքացիական բանակ: Այն ժողովրդին համախմբող և քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է։ Քաղաքացիական բանակը զինված կառույց չէ:
Կոչ եմ անում երկրին տեր կանգնելու վճռականություն ունեցող երիտասարդներին, ինչպես նաև իրենց հոգին չվաճառած ազատամարտիկներին այցելել մեր գրասենյակներ, կապվել մեզ հետ համացանցով ևգրանցվել որպես Քաղաքացիական բանակի անդամ: