Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Ես ուղղակի անկեղծ պատասխանել եմ»

Մարտ 04,2015 11:57

«Իր մարտավարությունը մշակելուց հետո, ԲՀԿ-ն հանդես կգա հանրության առջեւ եւ կշարունակի իր քաղաքական գիծը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը` հավելելով, նաեւ, որ ԲՀԿ-ում շատ բան չի փոխվել. «Մենք ոնց խոսում էինք, ոնց ակտիվ էինք, ոնց պահանջատեր էինք` նույն կերպ շարունակելու ենք պայքարը: Այդ առումով ոչինչի չի փոխվել»:

«Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին` ԲՀԿ-ն պահանջելո՞ւ է արտահերթ ընտրություններ, Վահան Բաբայանն ասել է, որ հիմա չեն պահանջելու, քանի որ ժամանակային առումով խնդիրներ կան, ԲՀԿ-ն դեռ պետք է հասկանա, թե քանի՞ պատգամավոր է մնում խմբակցությունում, ինչպիսի՞ կուսակցություն է ձեւավորվելու, ապա միայն անցնի ռազմավարական քայլերին: Այս հայտարարությունն  արդեն իսկ տարատեսակ մեկնաբանությունների եւ որակումների առիթ է տվել:

«Այսօր ԲՀԿ-ն խոսի արտահերթ ընտրություններ պահանջելու մասին, մի քիչ լուրջ չէ: Ես ուղղակի անկեղծ պատասխանել եմ հարցին, ինչն էլ մարդկանց ստիպել է տրագեդիաներ անել, ԲՀԿ-ի ապագա կուրսի վերաբերյալ կարծիքներ ձեւավորել»,- ասաց Վահան Բաբայանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի արտահերթ համագումարը կայանալու է վաղը: Ակնկալվում է, որ կուսակցության հետագա գոյության եւ գործունեությանն առնչվող հարցերի պատասխանները կհնչեն համագումարից հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031