Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, երբ պետք է արձագանքի ՀԱՊԿ-ը սահմանային լարվածությանը. «Ժողովուրդ»

Մարտ 04,2015 11:34

Վերջին երեք օրերին հայկական կողմի տված երեք զոհերը դարձյալ հրատապ են դարձրել այն հարցը, թե, ի վերջո, երբ պետք է արձագանքի Հայաստանի անվտանգության երաշխավորը՝ ի դեմս ՀԱՊԿ–ի։ Այս հարցը հատկապես կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը հետզհետե ավելացնում է սահմանային լարվածությունը թե՛ որակական, թե՛ աշխարհագրական առումով։ Ասել է թե՝ հստակ տեսանելի է, որ Ադրբեջանը զարգացումներն անշեղորեն տանում է էսկալացիայի, եւ այսպես երկար շարունակվելու դեպքում, ի վերջո, առնվազն լոկալ պատերազմը կարող է դառնալ անխուսափելի։

Արդ՝ ինչին է սպասում ՀՀ իշխանությունը եւ ինչու մինչ օրս չի դիմում ՀԱՊԿ-ին՝ առնվազն համապատասխան զսպիչ հայտարարություն անելու պահանջով։ Այս հարցի հետ կապված նախկինում ՀՀ իշխանությունները մշտապես տալիս էին անորոշ, այսպես ասած, «ցրողական» պատասխան, մինչդեռ նախօրեին արդեն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե հարցը քննարկման փուլում է. «Ինձ թվում է, որ շարունակականության դեպքում ՀԱՊԿ-ը կարձագանքի դրան, եւ, իրոք, դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ արդեն բոլոր սահմաններն անցնում են»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031