NEWS.am-ը բացառիկ հարցազրույց է վերցրել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեից:
Այցելելո՞ւ եք Հայաստանի ապրիլի 24-ին՝ մասնակցելու Հայոցցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Ես արդեն մի քանի անգամ այցելել եմ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ կապված ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների հետ: Այս տարի, չնայած Երեւանում ներկա լինելու խնդրանքին, ես որոշեցի մնալ Մարսելում: Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան Կլորդ Գոդենը 2015 թվականը նվիրել է Հայաստանին: Այս համատեքստում ողջ տարվա ընթացքում Հայաստանին ու հայերին վերաբերող բազմաթիվ մշակութային միջոցառումներ տեղի կունենան: 2015-ի ապրիլի 24-ին Մարսելի քաղաքապետարանը, ինչպես նաեւ հարակից մարզերի վարչակարգերը կպատվեն Հայաստանի գույներով: Այնուհետեւ մշակութային եւ հիշատակի արարողություններ տեղի կունենան, հետեւաբար ես ցանկացա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը մնալ Մարսելում ֆրանսահայերի հետ, որպեսզի իմ աջակցությունը եւ հավատարմությունը ցույց տամ նրանց:
Բացի այդ, Ֆրանսահայերի Եկրնագույն խաչ ասոցիացիայի հետ համատեղ ես ինքս 1915-ի ապրիլի 24-ին նվիրված հուշարձանի շուրջը 100 ծառ տնկելու մեծ նախագիծ եմ նախաձեռնել, չհաշված կոնֆերանսները, ցուցահանդեսները… Հայկական մշակույթը եւ հիշատակի հանդեպ պարտքը կհարգվեն:
Կարդացեք նաև
Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ձեր կարծիքով, որը պետք է լինի հաջորդ փուլը:
Ես կարծում եմ, որ ճանաչումն առաջին քայլն է: Այսօր ես սպասում եմ, որ Ֆրանսիան քրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը. Ազգային ժողովի եւ Սենատի կողմից 2012-ին իմ օրինագիծն ընդունելուց հետո, դա կարեւոր քայլ է քրեականացման օրենքի առումով: Հիշենք, որ 1915 թվականի ցեռղասպանությունը Ֆրանսիայի կողմից ճանաչված երկրորդ ճանաչված ցեղասպանությունն է Հոլոքոստից հետո: Այդ տեքստն ընդունվել է 2001-ին եւ հաստատվել առանց սահմանադրականության առաջնայնության մասին հարցը բարձրացնելու, սակայն այն չէր նախատեսում հերքման համար պատիժ:
2001-ից հետո անհրաժեշտ է լրացնել այդ ճանաչումը պատժի մեխանիզմով (ֆրանսիական իրավունքը չի բավարարվում դեկլարատիվությամբ):
Այդ առումով ես աշխատել եմ նոր օրինագծի վրա, որն այլեւս չի վերաբերում կարծիք արտահայտելու ազատությանը: Դա կարեւոր քայլ կլինի եւ այլեւս թույլ չի տա արատավորելայն հարյուր հազարավոր մարդկանց, կանաց ու երեխաների հիշատակը, որոնք մահացել են, որովհետեւ նրանց միակ հանցագործությունը հայ-քրիստոնյա լինելն էր:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում