Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորը՝ ՀԱԿ առաջնորդի մասին. «Ես անձամբ իրեն գործընկեր չեմ համարում». «Հայկական ժամանակ»

Մարտ 04,2015 11:11

Լեւոն Տեր-Պետրոսյանը իր խոսքում հայտարարել էր, որ ՀԱԿ-ը ընդդիմության դաշտում մենակ է մնացել, եւ կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ՝ երկամսյա հանրահավաքային դադար են վերցնում։ Այս հայտարարությունների վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին.

– Պարոն Բաբայան, ինչպե՞ս կգնահատեք Տեր-Պետրոսյանի ելույթը։

– Ցանկություն չունեմ ընդհանրապես մեկնաբանելու։

– Երբվանի՞ց չցանկացաք այլեւս մեկնաբանել Տեր-Պետրոսյանին։

– Իր հայտնի սրտի պարտքից հետո։

– Համաձայն չե՞ք Տեր-Պետրոսյանի այն հայտարարության հետ, որ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ը մենակ է մնացել։

– Իհարկե համաձայն չեմ։ ԲՀԿ–ին էլ եմ ես տեսնում ընդդիմադիր դաշտում։

– ՀԱԿ նախագահին այլեւս չե՞ք համարում ԲՀԿ-ին գործընկեր։

– Իսկ մենք իրեն համարո՞ւմ ենք մեզ գործընկեր։ Ես անձամբ իրեն գործընկեր չեմ համարում, դա իմ կարծիքն է։

– Ի՞նչը փոխվեց, որ սկսեցիք նրան այլեւս գործընկեր չհամարել։

– Առաջին նախագահը կարող է իր կարծիքները ունենալ, բայց մենք էլ կարող ենք մերը ունենալ: Ո՞վ է ասել, որ մոտեցումները պետք է միակերպ լինեն։ Իր ելույթները արդեն ինձ չեն հետաքրքրում, իսկ եթե այլ ուժերի է մեղադրել, դիմեք այլ ուժերի ներկայացուցիչներին։

– ՀԱԿ-ի հետ համագործակցություն այլեւս չի՞ լինելու, դուք դա բացառո՞ւմ եք։

– Այո՛, ես, համենայնդեպս, բացառում եմ։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031