Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Բռնաճնշում են՝ թող պայքարեն, ո՞ր մեկին չեն բռնաճնշել». «Հրապարակ»

Մարտ 04,2015 10:35
zurabyan

Հատված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հարցազրույցից:

 – Իշխանություն փոխելու համար ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր, այս առումով խոչընդոտներ չկա՞ն։

– Ֆինանսական միջոցներ ամեն ինչի համար հարկավոր են։ Եկեք ֆիքսենք մի բան՝ կա նվազագույն եւ առավելագույն ֆինանսական միջոցների չափ, այն ճանապարհով, որով ընթանում էր քառյակը, հետագայում՝ եռյակը, պետք էին հսկայական ֆինանսական միջոցներ, որին տիրապետում էին անհատներ, մյուսներն էլ մտածում էին, որ, հենվելով այդ միջոցների վրա, կարող են իրականացնել։ Եկեք նախորդները նայենք, լուրջ միջոցներ ոչ 96-ին Վազգեն Մանուկյանի մոտ կային, ոչ դրան հաջորդող ժամանակահատվածում Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանների, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում։ Այն նվազագույն միջոցները, որ հարկավոր են «ա» կետից «բ» կետ տեղափոխվելու համար, ցանկացած թիմ, որ ձեւավորվում է, կարողանում է այդ խնդիրը լուծել։

– Իսկ իշխանության բռնաճնշումնե՞րը, որոնք հեղափոխության ծրագրի կուլմինացիոն փուլում կիրառվում են, ինչպես եղավ Գագիկ Ծառուկյանի հետ։

– Բռնաճնշում են՝ թող պայքարեն, ո՞ր մեկին չեն բռնաճնշել, մեր նկատմամբ գործողություններ չե՞ն եղել, գիտեք ինչ, տարիներ շարունակ մեր հեռախոսը լսել է երկրորդ մարդը, մեր անձնական կյանքը մշտապես խոշորացույցի տակ է եղել, ցանկացած նախաձեռնություն եղել է ճնշման տակ։ Ինչի՞, բիզնեսներո՞վ էր ծնվել Ծառուկյանը, ինքն էլ մերկ, բոլորի նման, ծնվել է՝ ոչ հագուստ կար հագին, ոչ էլ գրպանում փող ու բիզնես, հիմա, կյանքի բերումով, ինչ-որ տեղ իր աշխատանքի շնորհիվ ու ինչ-որ տեղ բախտի ու կյանքի բերումով դարձել է մեծահարուստ, շատ լավ է, բայց ինքը կարող է ընտրել՝ ուզում է բազմապատկե՞լ իր հարստությունը, թե՞ քաղաքականությամբ զբաղվել։

Եթե քաղաքականությամբ է զբաղվում, պետք է իմանա՝ էս տիպի պետության մեջ, որտեղ ապօրինությունների կայացման գործընթացին ինքը լրջագույնս մասնակցել է, որովհետեւ կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողքին, ընդհուպ մարտի 1-ը։ Այս տիպի իշխանությունն իրեն չհնազանդվողների դեմ ընտրում է այս մեթոդները։ Այսինքն՝ փայլուն հարաբերություններ ես ունենում իշխանությունը կրողների հետ, հարստանում ես, խաղում ես իրենց խաղի կանոններով, հետո, երբ դուրս ես գալիս իրենց դեմ, իրենք էլ հիշեցնում են, որ դու իրենց խաղի կանոնները գիտեիր։ Հիմա Պարույր Հայրիկյանը 17 տարի նստել է, կամ Ազատ Արշակյանը՝ խորհրդային բանտերում, հիմա, եթե նրանց նպատակը ֆինանսներն ու բիզնեսը լիներ… կամ Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, իշխանությունները ցանկությունները կբավարարեին, եւ նրանք իշխանության դեմ դուրս չէին գա։ Բազմաթիվ մարդիկ, այդ թվում ես, եթե ցանկանայինք շատ հարուստ լինել ու չպայքարեինք իշխանության դեմ, հավատացեք, Գագիկ Ծառուկյանից ավելի հարուստ կլինեինք։ Յուրաքանչյուրն ընտրում է իր ճանապարհը:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031