Լրահոս
Օրվա լրահոսը

Պրո-ակտիվ մարդկանց ժամանակը

Մարտ 04,2015 10:12

Հայտնի լրագրող եւ հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանը «Ա1+»-ում ինձ տված հարցազրույցում այն միտքն արտահայտեց, որ Հայաստանում որպես ընդդիմություն ընկալվում է միայն նա, ով պահանջում է նախագահի անհապաղ հրաժարականը եւ արտահերթ ընտրություններ:

Եթե որեւէ քաղաքական ուժ ունենա իր տեսլականը, ասենք՝ կրթության բնագավառում (որն իմ զրուցակիցը հատուկ էր կարեւորել) եւ պայքարի այդ ոլորտի բարեփոխման համար, դա ընդդիմություն չի համարվի: Եվ պատճառն այն է, որ քաղաքական ուժերը փորձում են ոչ թե առաջնորդել ժողովրդին, այլ գնալ նրա հետեւից:
Այդպես է: Ոչ թե հասարակական պահանջմունք ձեւավորելու, այլ դրան հարմարվելու վառ օրինակներից մեկը հանրահավաքների ժամանակ քվեարկություն անցկացնելն է: Դուք երբեւէ տեսե՞լ եք, որ հրապարակում կանգնած ժողովուրդը միաձայն չքվեարկի: Դա շատ պարզունակ հնարք է՝ հարցեր տալ, որոնց պատասխանը հայտնի է: Բաղրամյան-26 գնա՞նք, վրաններ խփե՞նք, իշխանավորներին այս ծառերի վրա կախե՞նք: Դեմ, ձեռնպահ չկա՞, ընդունվեց միաձայն: «Ժողովրդի ձայնը լսելու» այս ձեւերն, ինձ թվում է, ոչ միայն հնացած են, այլեւ փակուղային են: Համոզված եմ, որ բոլորը, այդ թվում՝ հասարակական, քաղաքական գործիչները պետք է ոչ թե արձագանքեն եղած տրամադրություններին, հանգամանքներին, իրավիճակներին, այլ ստեղծեն դրանք: Այսինքն՝ եթե կիրառենք հայտնի հոգեբանական եզրերը, լինեն ոչ թե ռե-ակտիվ, այլ պրո-ակտիվ:

Դա պահանջվում է, բնականաբար, բոլոր քաղաքացիներից: Ահա թե ինչու խելացի մարդիկ շեշտում են լայն իմաստով կրթության, դաստիարակության, լուսավորության դերը: Ռե-ակտիվ մոտեցումը հետեւյալն է. «Այ, եթե ես ունենայի շատ փող, հասկցող տնօրեն, ուժեղ պաշտոն, ժողովրդի մասին մտածող կառավարություն, գիտե՞ս, ինչե՛ր կանեի: Հլը մի հատ գնամ հրապարակ, տենամ Պողոսենք կարո՞ւմ են Պետրոսենց թախտից քցեն: Չէ, էս անգամ էլ չելավ՝ էս երկիրը չի դզվի»:

Պրո-ակտիվ մոտեցումը հակառակն է. «Ինչ եմ անձամբ ես անում ամեն ժամ եւ ամեն օր՝ անկախ արտաքին հանգամանքներից, ինչպես եմ ես կատարում իմ պարտականությունները, կարողանո՞ւմ եմ մարդկանց օգուտ բերել, ի վիճակի՞ եմ՝ անկախ իմ հանդեպ վերաբերմունքից, բարյացակամ լինել բոլորի նկատմամբ, կառուցողական՝ իմ հարաբերություններում: Ես տեսնում եմ, որ այս ոլորտում վիճակը վատ է, ու փորձում եմ գտնել ինձ նման մտածող 3, 4, 10 հոգի, ու մենք անշահախնդիր, չխնայելով ոչ ժամանակ, ոչ էլ միջոցներ՝ աշխատելու ենք դրա վրա: Գուցե մեր արածը չնչին լինի, բայց դա քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»:

Դրա համար պետք է մի բան՝ դու պետք է իմանաս, թե ինչ ես ուզում թե՛ քո մասնագիտության մեջ, թե՛ հասարակական հարաբերություններում եւ թե՛ աշխարհում քո եւ քո ազգի տեղի առումով: Պրո-ակտիվ մարդը, վստահ եմ, տգետ չի կարող լինել: Գործելու, պատասխանատվություն կրելու, արտաքին հանգամանքների վրա մեղքը չգցելու համար անհրաժեշտ է կարգապահություն՝ այդ բառի լատինական տարբերակի հիմքում ընկած է «discipulus» («աշակերտ», «ուսանող») բառը: Իսկ դա ենթադրում է ոչ միայն պարզապես սովորելը, այլ սովորել այնպես, ինչպես որ դա պահանջում է 21-րդ դարը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Եթե պրո-ակտիվ մարդը, ով պայքարում է էկոլոգիական վիճակը նորմալ պահելու համար, և ով ինչ-որ պատճառով հայտնվել է բանտում…
    Եթե այդ մարդը բանտի ներսում ծաղիկներ տնկի՝ կդադարի արդյոք այդ «հիմնարկությունը» լինել բանտ, ինքն էլ բանտարկյալ?

    • Նեմ says:

      Այս անգամ ես էլ այսպես ասեմ,
      Եթե բոլորն անխտիր ինչ որ լավ բան, ըստ գիտելիքի, կարողության ու ազնվորեն անեն, կարծում եմ` կարող է բանտը դրախտի նմանվել:

      • Արսեն says:

        Կոնկրետ, իմոբիլ իրականության դիտանկյունից ճիշտ ես՝ ավելի լավ է ապրել ծաղիկներով լի, մաքուր բանտում, քան կեղտոտ և մռայլ… բայց դա փշալարերի պրոբլեմը չի լուծում, իսկ բանտարկյալի գլխավոր ցանկությունը՝ փշալարերի դրսի կողմում լինելն է։
        Իրականության ընկալումն է տարբեր… Չկան ծաղիկներով բանտեր՝ որովհետև բանտարկյալները ծաղիկները ոչնչացնում են, որովհետև՝ իրենք անազատության մեջ են…

  2. gib.gibindus says:

    Սովորել, սովորել և նորից սովորել… Ինչ որ մեկն ասել էր: Ո՞վ էր: Հա, հիշեցի, Լենին պապիկը: 139 անեկդոտ կա այս թեմայով`սկսե՞մ հերթով: Չէ՞: Պետք չի՞: Վերջում իմացանք, որ Լենին պապիկը խորհուրդ էր տալիս սովորել կոմունիզմի գործին: Մենք էլ գիտեինք, թե խոսքը դպրոցում լավ սովորելու մասին է: Հիմա ի՞նչ սովորենք`”եկալ, գրավալ, օբմանուծ ենք արալ”-ը՞:

  3. Լավատես says:

    Պետություն բառը միշտ պետք է կապակցվի դրական զգացմունք արտահայտող բառերի հետ, որովհետեւ այդ բառերը ուղղակի վերաբերվում են նաեւ այդ պետության քաղաքացիներին: Դրա համար, ովքեր ասում են ավազակապետություն, նրանք միաժամանակ այդ պետության քաղաքացիներին անվանում են ավազակաքաղաքացիներ:
    Անկախ պահի կառավարիչների մակարդակից, մեր պետությունը արքայապետություն է, իսկ նրա քաղաքացիները՝ արքայաքաղաքացիները:

  4. մարդ says:

    Արդյոք 90 ականներին մարդիկ ավելի պրո-ակտիվ էին քան հիմա, քանի որ հաջողվեցին ? Իսկ եթե դրա հետ մեկ տեղ Պրո-ակտիվ մարդը, տգետ չի կարող լինել, ապա հետեվությունները թողնում եմ ձեզ. Իսկ ինչու չե «պոստ ակտիվ մարդ» , կամ «պրե-ակտիվ մարդ» , այսինքն կարող եմ դեռ շարունակել «նախադիրներ ավելացնել… բայց կարճ կապեմ , այս ամենից փրփուրներից կախվելու հոտ ա գալիս.

  5. Hayk says:

    Մեծ հաճույք ստացա Ձեր զրույցից: Նախ, կարոտ ենք մնացել գրագետ խոսքին, հանգիստ, բովանդակալից վերլուծության: Այսօր, իմ կարծիքով, բացի ՀՅԴ-ից, որևէ ուրիշ ընդիմադիր կուսակցության չի հետաքրքրում մեր երկրի ապագան: Բոլորը միայն իշխանություն են ուզում այն դեպքում, երբ իրենք շատ ավելի տկար են, քան գործող իշխանությունն է: Նայելով մյուս երկրներին, հատկապես մեր հարևան, մենք նրանցից ավելի կայացած Պետություն ունենք այսօր(թու,թու,թու):Իհարկե, այս փաստը հանգիստ չի տալիս մեր թշնամիներին, որոնք էլ ներքին թշնամիներին կաշառելով,փորձում են ապակայունացնել երկիրը: Շատ էլ ակտիվ են փորձում: Պետք չէ չքմեղանալ: Եվ գործող իշխանության պարտքն է՝ երկիրը զերծ պահել ցնցումներից ու ժամանակին կանխել բոլոր տեսակի սադրանքները:

    • Armo says:

      Հայկ շատ ճիշտ բան ասեցիր, բայց «թու,թու,թու»-ի ժամանակ կամ պետք է 3 անգամ պպզեիր կամ փայտին կխփեիր: Իսկ ամենամեծ սխալդ դա ՀՅԴ-ի հասցեին գովասանքդ էր առանց չար աչքի դեմն առնելու: Հիմա ամենահրատապ խնդիրդ է, որ մեկ առ մեկ բոլոր ՀՅԴ-ականների քամակը ճմկտես որ աչք չկպնեն: Թե չէ կդառնա համազգային խնդիր ու մեխքը քո վիզը կմնա:

  6. Atshak says:

    մարդուն “Հայտնի լրագրող եւ հասարակական գործիչ ” անվանելուց առաջ արժի մի փոքր հարցում անցկացնել ասենք “տաքսիստների” շրջանում, ու տեսնել թե այդ լրագրողը ինչքանով է “Հայտնի”: ամեն ինչ չարժե արժեզրկել, չնայած որ լիբեռալների հիմնական “պրո-ակտիվ գործը” կայանում է հենց դրանում: Ցինիզմ ու արժեզրկում:

  7. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, ես ուշադրությամբ նայեցի Ձեր հարցազրույցի տեսահոլովակը, շատ հետաքրքիր եվ իմաստալից հարցազրույց է, սակայն այնպիսի զգացում ունեի որ այն վերաբերվում է մի զարգացած կենսամակարդաով երկրի մասին է, նույնիսկ հարցազրույցի մասնակիցների առողջ արտաքինն էր հուշում այդ մասին… «Դրա համար մի բան՝ դու պետք է իմանաս, թե ինչ ես ուզում թե՛ քո…» արդյոք Դուք այդ հարցը ուղղում եք ՀՀԿ ի ազգային ժողովի ընտրյալներին թե Հայաստանի բնակչության 40 տոկոսին, կիսասոված մարդկանց որոնք շտապ օգնության կարիք ունեն… «պրո ակտիվ» ձեվով աշխատանք , եկամտի աղբյուր են ման գալիս, շատերն էլ Սիբիրներն են մեկնում «պրո ակտիվ» ձեվով…պարոն Հայկին հարցնելու կարիք չկա նա «պրո ակտիվ» ձեվով քարոզում է «հանկարծ չթփռտաք»… Հարգելի պարոն Հակոբյանի համար եվս գաղտնիք է թե ինչ տեղի ունեցավ մի քսան տարի առաջ…որ հասցրեց այս վիճակին…լավ կլիներ «պրո ակտիվ» ձեվով հասկանալ անցյալը եվ ակտիվ ձեվով սխալները ուղղել…նույնիսկ շատ գրագետ եվ կրթված մարդիկ այսօր Հայաստանում այդ 40 տոկոսի մեջեն կարծում եմ, եվ կերազեին «պրո ակտիվ» լինել…ավաղ…

  8. Hayk says:

    9Օ-ականների ԱԺ-ն միանշանակ ավելի լավն էր, որովհետև սովետի մարդկանց մենթալիտետը թույլ չէր տալիս պատկերացնել, թե որևէ կիսագրագետ մարդ կարող է պատգամավոր դառնալ, ու ԱԺ-ի ամբիոնից «տո դու ով ես,էէէ» ասող տիկինը ոչ մի շանս չուներ ԱԺ-ում հայտնվելու: Այդ արժեքները հետո «խցկեցին» մեր առօրյա կյանք, անունն էլ դրեցին «խոսքի ազատություն», արժեզրկելով հե՛նց վերջինիս կարևորությունն ու իմաստը: Խուլիգանությունը դարձավ դեմոկրատիա, ամեն մի տհասի էլ համոզեցին, թե ինքը «ազգի փրկիչ է»: Հիմա պետք է հետևություններ անենք ու մեր երեխաների համար ստեղծենք իսկական արժեքներ՝ կրթություն, արվեստ, սպորտ,հարգանք, սեր,բարեկամություն: Ու,օրինակ, արձաններ քանդողները պետք է արհամարհվեն ու պախարակվեն հասարակության ԲՈԼՈՐ խավերի կողմից:

  9. Կարո Մելիքյան says:

    Մի խոսքով, ըստ Ձեզ,եթե ուղեվորներով լի նավը վթարի է ենթարկվում եւ խորտակման (աստված չանի) վտանգ է առաջանում, ապա մեղավորը՝ ոչ թե նավապետն է ,կամ նավավարները՝ այլ ուղեւորները,որ ՝վստահել ու հայտնվել էն այդ նավի մեջ։ Ահա թե ինչպես, այդ «Տիտանիկի» ընդդիմադիր ուղեւորները՝ ընդդիմացան,որ նավը բարեհաջող լող տալու փոխարեն՝…խորտակվեց։

  10. Hayk says:

    Г. Абрамян, почему исчез мой коммент? Там не было ничего оскорбительного!

  11. Կարո Մելիքյան says:

    Մի խոսքով, եթե ուղեւորներով լի նավի համար վթարային իրավիճակ է ստեղծվել, ապա մեղավորը՝ ոչ թե նավապետը, կամ նավավարներն էն,այլ ՝ուղեւորները,որ հայտնվել էն այդ նավում։ Այ՞ թե ինչպես, այդ «Տիտանիկի» ընդդիմադիր ուղեւորները՝ ընդդիմացան, որ նավը բարեհաջող լող տալու փոխարեն …..։

  12. Կարո Մելիքյան says:

    .,,կապի հետ էլ, ինչ որ այն չի …ստիպված կրկնվեցի.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031