Ի սկզբանե ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չգիտեր, որ երկաթյա դարպասների պատրաստման պատվերներ է գովազդելու, կամ ինչպես գրված է նկարում՝ արտասահմանյան սերվիսի, բակալի, բացվող բազմոցի ու հողատարածքի վաճառքի հայտարարություն է տալու:
Ի սկզբանե Աշոտյանը գիտեր, թե ինքը գիրք կարդալն է գովազդելու: Մասնավորապես, մինչ նրա պատկերով վահանակին հայտարարությունները փակցնելը՝ ՀՀԿ փոխնախագահը Հենրի Միլերի՝ ժամանակին արգելված «Խեցգետնի արեւադարձը» ստեղծագործությունն էր գովազդում: Բայց երբ ՀՀԿ-ն ու Աշոտյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բուռն քննադատության ենթարկեցին ու նրան չարիք անվանեցին, վահանակին հայտնվեցին պատասխաններ՝ «Անկեղծության բացակայությունը չարիք է, բոլշեւիկները եւս մեծամասնություն էին» գրառումներով:
Ի դեպ, այս գովազդային վահանակի վրա նաեւ խիստ վիրավորական պատկեր էլ կար, որն ակնհայտորեն ուղղված էր Աշոտյանին, սակայն էթիկայից ելնելով՝ քողարկում ենք այն:
Լուսանկարը՝
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
03.03.2015