«Չգիտեմ, իրեն հարցրեք: Լեւոն Տեր-Պետրոսյանին մեկնաբանելու կամ պատասխանելու ցանկություն չունեմ»,- «Առավոտի» հետ զրույցում նման կտրուկ պատասխան տվեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով դիտարկմանը՝ փաստորեն, առաջին նախագահը «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին ընդդիմադիր դաշտում չի տեսնում: Մարտի 1-ի իր ելույթում, հիշեցնենք, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ ազգային կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու եւ պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար»։ Տեր-Պետրոսյանի ասածները գնահատելուց կամ մեկնաբանելուց հրաժարվեցին նաեւ ՀՅԴ-ական գործիչները:
Հիշում եք երբ Շուրան ու Պանիկովսկին փող էին բաժանում,- ախր դու ով ես է: Չէ բա դու ով ես:
նրանք դեռ բանելու բան ունեին, էս անիմաստ գզվռտոցից բան չեմ հասկանում, էդ վաստակավոր ընդդիմադիր կոչման կռիվ է, թե ինչ?: