2013 թվականի հունիսի 10-ին «Առավոտ» թերթի լրագրողներից մեկը ինձ զանգահարել է եւ մեր մասնավոր հեռախոսային զրույցը վերածելով գրավոր տեքստի, առանց ինձ հետ տեքստը համաձայնեցնելու, որպես հարցազրույց այն հրապարակել է թերթում։
Արդյունքում հարցազրույցում հայտնվել է գրավոր խոսքին ոչ հարիր այնպիսի արտահայտություն, ինչպիսին «Սենիկ Ջուլհակյանը լվանում է Սուրիկ Խաչատրյանի փողերը» արտահայտությունն է, ինչը թյուրիմացություն է եւ իրականությանը չի համապատասխանում։ Այդ կապակցությամբ հայտնում եմ իմ ափսոսանքը։
Գիտակցում եմ, որ Հայաստանում և ոչ մեկը իրավունք չունի կասկածի տակ դնել Սենիկ Ջուլհակյանի օրինապաշտությունը բիզնես գործունեության մեջ։
ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2015