Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ օտարերկրացիներին նշանակում են ղեկավարներ

Մարտ 04,2015 14:00
kap

Ազգային անվտանգության ծառայությունը «ԱրմենՏել» ՓԲ ընկերության անվտանգության տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա 2009թ. նոյեմբերի 13-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում գտնվելով գործուղման մեջ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայում, տեղի ունեցած հանդիպման ժամանակ, աշխատանքից ազատվելու մտավախությունից դրդված, համաձայնել է վերադասի՝ «Վիմպելկոմ» ՓԲ ընկերության ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության պետ Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, օգտագործելով իր կարգադրիչ լիազորությունները, «ԱրմենՏել» ՓԲ ընկերության շահերին հակառակ ստեղծել է միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի: Նա ինքնուրույն էր մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «ԱրմենՏել» ՓԲ ընկերության բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայությունները:

Այս տեղեկատվությունը մի այլ իրողության շուրջ մտածելու տեղիք տվեց:
Մեր ռազմավարական օբյեկտների տերերն այսօր օտարերկրյա քաղաքացիներ են. կապ, երկաթուղի, հանքեր…

Հայաստանում ստեղծված նոր տնտեսական իրավիճակը, այդ թվում օբյեկտիվ պատճառներով, դրել է կառավարությանն այնպիսի վիճակում, որ նա ստիպված է եղել հանձնել հավատարմագրային կառավարման որոշ ոլորտներ:

Այդ նպատակով օտարերկրյա ներդնողները Հայաստանում ստեղծել են կազմակերպություններ, որոնք այսօր մատուցում են բնական մենաշնորհների հետ կապված հանրային որոշակի բնույթի ծառայություններ: Այդ կազմակերպությունների ղեկավարներ, այսինքն՝ գործադիր մարմնի ղեկավարներ, որպես կանոն, նշանակվում են օտարերկրյա քաղաքացիները, որոնք մայր ընկերության տնօրենների խորհրդի կողմից լիազորվում են իրենց պարտավորությունները կատարել մայր ընկերության կանոնադրության շահերին համապատասխան: Մինչդեռ նման ղեկավարները, չհանդիսանալով ՀՀ քաղաքացիներ, ՀՀ-ում որեւիցե օրենսդրական ակտով կամ օրենքով պարտավորված չեն գործել Հայաստանի շահերին համապատասխան:

Գործնականում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ նման ղեկավարները պարտավորված են գործել բացառապես կորպորատիվ շահերից ելնելով, եւ ընդհանրապես, ծանրաբեռնված չեն մտահոգվել ՀՀ սպառողների՝ քաղաքացիների հոգսերով:
Ստացվում է այսպես. եթե անգամ նման ղեկավարն օրենքի խախտում թույլ տա, պատճառելով ՀՀ շահերին վնաս, եւ կարողանա հատել Հայաստանի սահմանը, Հայաստանի իրավապահները նույնիսկ այս դեպքում չեն կարող պահանջել նրա վերադարձը ՀՀ, նրա հանձնումը:

Որպեսզի իրականացվի պատշաճ հետաքննություն, քննություն:
Կարծում եմ՝ ժամանակն է քննարկել նման կազմակերպությունների ղեկավարների՝ ՀՀ քաղաքացիների նշանակման հնարավորության հարցը:

ՀՀ քաղաքացիներն իրենց պարտավորություններով եւ իրավունքներով ավելի բարենպաստ գործունեություն կարող են իրականացնել պետության համար:

Տերերը էլի թող մնան օտարերկրացիներ, սակայն իրենց գործունեությունը ծավալեն ՀՀ սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում: Դրա երաշխիքը կարող է լինել գործադիրի, անգամ վարչապետի կողմից նրանց՝ ՀՀ քաղաքացու նշանակումը:
Ցանկալի է ռազմավարական օբյեկտների ղեկավարները նշանակվեն բացառապես հայ քաղաքացիներ:

Կարեւոր է նաեւ հաշվի առնել մի հանգամանք եւս. մեր մայր կազմակերպությունը ստիպված չի լինի նրա բնակարանի համար ծախսել գումարներ, ապահովել ինչ -ինչ հարցեր:

Նկատեմ, որ նույն աշխատանքը կատարելու համար ռուսական կազմակերպություններում Ռուսաստանի քաղաքացին նույն պաշտոնին նշանակվելու համար ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան ՀՀ քաղաքացին:

Ինչը չի նպաստում հավասար մրցակցությանը. խտրականություն է լինում. քաղաքացիության-ազգային պատկանելության հարցում:

Ռուսաստանի մասնագետները հինգից-տասն անգամ ավելի աշխատավարձ են ստանում, քան տեղաբնակները՝ չունենալով որեւէ առավելություն ոչ կրթության, ոչ գիտելիքների, ոչ էլ գործի առումով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ կապված՝ վերջերս դատական մի նիստի մասնակցեցի: Մեր աշխատակիցը՝ նույն ծառայության պետը ստանում է չորս հարյուր երեսուն հազար դրամ աշխատավարձ, իսկ ռուս ծառայության պետը երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ, ինչը պահանջում էր հայրենի դատարանից:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031