Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես նվիրել գեղեցիկ ծաղկեփունջ

Մարտ 04,2015 11:45

Գարունն ու կանանց միամսյակը՝ մայրության եւ գեղեցկության տոնը լավ շրջան է ծաղիկ նվիրելու համար, հատկապես, որ ձմռան սառնությունից հետո գարնանը զանազան բնական ծաղիկների ընտրությունը մեծանում է:

Ինչպես ցանկացած նվեր, ծաղիկները նվիրելիս նույնպես պետք է ճիշտ ընտրել:
Եթե ծաղիկ եք ուզում նվիրել ձեզ ծանոթ կնոջը, ապա լավ կլինի հաշվի առնեք նրա նախասիրությունները: Յուրաքանչյուր գույնի ծաղիկ ունի իր նշանակությունը. վառ կարմիր ծաղիկները, հատկապես վարդերը, կրքոտ սիրո խորհրդանիշ են, եթե դուք ուզում եք ձեր սերն ու կիրքն արտահայտել որեւէ կնոջ նկատմամբ ծաղիկների միջոցով, ապա ալ կարմիր վարդեր նվիրելով, նա ձեր ակնարկը կհասկանա: Սակայն, եթե որպես հարգանքի կամ ուշադրության նշան եք ուզում ծաղիկ նվիրել, ու եթե տվյալ կինն ամուսնացած է, ընդ որում՝ ոչ ձեզ հետ, լավ կլինի ալ կարմիր վարդերից խուսափեք:

Սպիտակ ծաղիկները մաքրություն, անմեղություն եւ անարատություն են խորհրդանշում, դրանք ընդունված է նվիրել հարսնացուին։ Նախկինում ընդունված էր, որ դեղին ծաղիկները բաժանման կամ դավաճանության խորհրդանիշ էին, սակայն հիմա արդեն հնացել է այդ կարծիքը: Դեղինը կենսատու գույն է. համարձակորեն նվիրեք վառ դեղին ծաղիկներ: Ծաղկեփունջն ավելի գեղեցիկ կլինի, եթե կազմվի միեւնույն երանգի ծաղիկներից։ Դաշտային եւ ջերմոցային ծաղիկների համակցումը խորհուրդ չի տրվում, դրանք միասին գեղեցիկ չեն նայվում:

Դեղինը լավ ներդաշնակվում է մանուշակագույնի, նարնջագույնը՝ երկնագույնի հետ։ Կարմիր ծաղիկները գեղեցիկ է զուգակցել դեկորատիվ խոտերի հետ։ Անթերի համակցություններ են համարվում նաեւ դեղինն ու կարմիրը, դեղինն ու կապույտը, մանուշակագույնն ու նարնջագույնը։ Սպիտակ ծաղիկները կարելի է համադրել ցանկացած գույնի հետ։

Ծաղկեփունջը կամ նվերները ստացողը պետք է այն առանձնացնի փաթեթից եւ շնորհակալություն հայտնի նվիրողին՝ շեշտելով դրանց գեղեցկությունն ու անզուգականությունը։ Ծաղկեփունջը նվիրելիս ծաղիկները պետք է դեպի վեր լինեն: Գերմանիայում ծաղիկները փաթեթավորելն ընդունված չէ, ֆրանսիացիները՝ հակառակը, մեծ ուշադրություն են դարձնում ծաղիկների փաթեթավորմանը: Հայաստանում նույնպես ավելի շատ է ընդունված փաթեթավորված ծաղկեփունջը: Եթե ծաղկեփնջի փաթեթավորումը թափանցիկ է, ապա նվիրելիս չպետք է հանել այն։ Մուգ, ոչ թափանցիկ փաթեթավորման դեպքում, նախքան նվիրելը, պետք է բացել փաթեթը։
Եթե ցանկանում եք տղամարդկանց ծաղիկներ նվիրել, ապա հիշեք, որ ծաղիկները պետք է երկար ցողուններով լինեն. այսպիսի ծաղիկներ են մեխակները, վարդերը, քրիզանթեմները։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
03.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031