Հաճախ ծնողները երեխայի ախորժակի բացակայությունից անհանգստացած՝ բժշկի մոտ են «վազում»: Նման դեպքերում, ըստ մասնագետների, պետք չէ խուճապի մատնվել եւ երեխային ստիպողաբար կերակրել: Եթե երեխան ամբողջ օրը ջուր է խմել, ինչ- որ թխվածքաբլիթ կամ ցամաք հաց է կերել ու այս սննդակարգով է ապրում օրեր շարունակ, մասնագետներն ասում են, որ գուցե երեխան հոգեբանական խնդիր ունի: Բժիշկները խորհուրդ են տալիս ափսեի մեջ դնել մի կտոր միրգ, հաց, պանիր եւ թողնել այնտեղ, որտեղ երեխան խաղում է եւ դուրս գալ սենյակից:
Հոգեբաններն ասում են, որ հնարավոր է՝ երեխային հետաքրքրում է ծնողների կերած ուտելիքը: Այդ դեպքում պետք է հարմար ուտեստ պատրաստել, եւ ծնողները երեխայի հետ միասին ուտեն նույն ափսեից` պահպանելով հիգիենայի կանոնները` չօգտագործելով նույն գդալը կամ պատառաքաղը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2015