Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա պարզապես պայքար էր իշխանության համար». ՊՆ նախկին փոխնախարարը ԲՀԿ-ի մասին

Մարտ 03,2015 22:21
shirxanyan

«Ասում եք՝ Հայաստանում ընդդիմությունը փոշիացավ: Բայց այդ ընդդիմությունը գաղափարական հիմքեր չուներ, իսկ եթե քաղաքական պայքարը չունի գաղափարական հիմքեր, այդ պայքարը քաղաքական համարել չի կարելի: Դա պարզապես պայքար էր իշխանության համար»,- այս կարծիքին է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Նա չհամաձայնեց շրջանառվող այն տեսակետի հետ, թե Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ փոշիացրեց ընդդիմությանը.«Լավ, նախագահը խոսեց Ծառուկյանի մասին, Ծառուկյանը հաջորդ օրը թող աներ իր հանրահավաքը, հայտարարեր՝ էս էսպես չէ, սաղ սուտ է, ինչու չարեց, ինչ է նշանակում մի գիշերվա մեջ կոտրեց: Եթե ընդդիմադիր քաղաքական գործիչը նպատակ ուներ գնալ մինչեւ վերջ»:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, Վահան Շիրխանյանը առանձնացրեց իր տպավորությունները. «Առաջին նախագահը ասում է՝ պետություն շարժվիր իմ ուղենշած ուղով ու մի շեղվիր, եթե շեղվես  աղետալի հետեւանքներ կլինեն: Եթե այս հռչակագիրը ընդունեցիր, Թուրքիան կկատաղի, աշխարհի երկրները շուռ կգան Հայաստանից, եւ մենք կմնանք աղետալի վիճակում: Իհարկե, դա չեմ ընդունում, համարում եմ՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը նվիրված հռչակագիրը մեղմ է գրված, այն ավելի խիստ պետք է լիներ: Համաձայն չեմ, որ առաջին նախագահն ասում է, թե թուրքերի հետ հարաբերությունները կարգավորել, երբ Թուրքիան խոսում է միայն նախապայմանների լեզվով կամ Ադրբեջանի հետ պետք է խնդիրները լուծել փոխզիջումներով, երբ դաշտում ունենք մի հատ մադրիդյան առաջարկ, որը ոչ թե ղարաբաղյան կոնֆլիկտի, այլ Արցախի կապիտուլյացիայի առաջարկ է»:

Մարտի մեկին 1-ին նախագահի ելույթն էլ պարոն Շիրխանյանը չի մեկնաբանում՝ բացատրելով, որ առաջին նախագահը ղեկավարում էր ընդդիմությունը  ու շատ ավելի խորքից տիրապետել ու տիրապետում է քաղաքական դաշտը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031