Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Մենք թոշակի գնացողը չենք»

Մարտ 03,2015 17:42

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը ԱԺ-ում բուռն քննարկման արժանացավ: Պատգամավորները սկսեցին քննարկել, թե ով է արժանի ստանալու հատուկ կենսաթոշակ, ով՝ ոչ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր ելույթում ասաց, որ ուշիուշով հետեւել է բոլոր ելույթներին. «Մենք պետություն ենք, իսկ ՀՀ նախագահները երաշխավորն են այդ պետության՝ միջազգային կառույցներում, ներսում, դրսում: Մենք անհատականացրեցինք ելույթները: Ում որ չեմ սիրում՝ նա նախագահ չէ եւ այդպես շարունակ: Իսկ ո՞վ ասաց, որ սա անձին է վերաբերվում: Սա ինստիտուտին է վերաբերվում: Երբ նախագահները 64 տոկոսով են անցնում ընտրողների, այն 40 տոկոսը կամ սիրում է, կամ չէ: Բերել սեփական փիլիսոփայությունը ԱԺ-ում մատուցել հանրությանը, կարծում եմ, ճիշտ չէ: Ասում ենք, որ մենք պիտի պետական ինստիտուտները հարգենք: Մարդ կա, որ չի հարգում: Ո՞ր պետությունն է մեզ հարգելու, ի՞նչ է նշանակում՝ ես սիրում եմ, կամ չեմ սիրում»:

Գալուստ Սահակյանը նշեց, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենաընդգծված քննադատողներից մեկը ինքն է եղել. «Բայց ոչ անձի,այլ գործողությունների: Ուրեմն նշանակում է, որ մեր պատմության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ դերակատարում չի՞ ունեցել: Ինչպե՞ս ժողովուրդը հետեւեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչերին, ինչպե՞ս անկախացանք, ինչպե՞ս պատերազմը հաղթեցինք: Այս ամեն ինչը եղել է, չէ՞: Այլ բան է, որ մենք բոլորս էլ մարդիկ ենք եւ կարող է թերություններ էլ ունենանք, սխալներ էլ ունենանք: Նշանակում է, որ մենք մեր պետության պատվախնդրությունը պիտի հանգիստ փորձենք ամեն ինչ հողի՞ն հավասարեցնել փիլիսոփայական մեր տրամաբանությամբ: Չի կարելի այդպես: Այս ամբիոնը հարգեք մի քիչ: Քննարկել, թե ով է ամենալավ նախագահը, իմ դուրը գալիս է, թե չի գալիս, ես էլ կարող եմ ասել, որ այնքան նվաստացած էի այս տարիներին, որ եղած-չեղածները նախագահի թեկնածու դրեցին: Կան մարդիկ, որ անհաջողության մատնվեցին, բայց բավականին ինտելեկտով են: Ինչ վերաբերում է արտոնություններին՝ բերեք վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներն էլ թող նույն արտոնությունից օգտվեն: Բայց այս օրենքը ընդամենը փոփոխություն է: Նոր օրենք գրեք, դա էլ արեք: Այս օրենքը չի կարող ԱԺ նախագահին կամ վարչապետին վերաբերի, որովհետեւ մենք թոշակի գնացողը չենք»:

Նա վստահեցրեց, որ պիտի կարողանանք մեր արժեքները գնահատել. «Մենք պետություն չե՞նք ունեցել, միջազգային արենայում չե՞նք եղել: Ես բնականաբար կարծում եմ, որ օրենքը պետք է ընդունվի, դա վերաբերում է մեր արժանապատվությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031