Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննման վճարներն այսուհետ կարելի է կատարել Յունիբանկում: Սահմանված կարգով վճարումները կատարելուն պես` բանկը տեղում հաճախորդին կտրամադրի ավտոմեքենայի տեխնիկական զննության կտրոն:
Օրենքով սահմանված վճարումները ներառում են համապատասխան տրանսպորտային միջոցի համար սահմանված բնապահպանական վճարը, տեխնիկական զննության անցկացման համար նախատեսված ծառայության վճարը, գույքահարկի պարտավորության չափի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում` հաշվարկված գույքահարկը, եթե տիրապետողի կողմից կան գույքահարկի պարտավորություններ, ինչպես նաև` պետական տուրքը և բանկի ծառայության վճարը:
Տեխնիկական զննության կտրոնների համար բանկ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի բնօրինակները`
· տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը) կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ՀՀ ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը,
Կարդացեք նաև
· տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը կամ պարտքերի չափի վերաբերյալ տեղեկանքը` բանկում համապատասխան վճարում կատարելու նպատակով: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում: Տեղեկանք չի ներկայացվում նաև Երևան քաղաքում գրանցված ավտոմեքենաների դեպքում:
Լայն մասնաճյուղային ցանցի շնորհիվ Յունիբանկը հաճախորդների համար ապահովում է արագ և հարմարավետ սպասարկում: Ներկայումս բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը: Յունիբանկի հաճախորդների թիվը կազմում է ավելի քան 256 հազար:
Յունիբանկ