Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազի դեմ բողոքը քննվեց առանց բողոքող կողմի

Մարտ 03,2015 16:04

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախագահ Պողոսյանի գլխավորությամբ շարունակվում էր քննվել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի:

Դատական նիստին ներկա չէին ո՛չ Զարուհի Փոստանջյանը, ո՛չ նրա ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը: Դատավորը նշեց, որ Բաղդասարյանը ուշանալու մասին չի տեղեկացրել: Դատավորը հայտարարեց, որ կողմի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն:

Դատախազ Գեւորգ Գեւորգյանը եւս կողմ էր քննությունը շարունակել առանց կողմի:

Դատավոր Պողոսյանը բողոքի քննությունը հայտարարեց ավարտված, դատավորը գնաց խորհրդակցության սենյակ՝ կայացնելու համապատասխան դատական ակտը, որը կհրապարակվի մարտի 3-ին 15:55-ին:

Դատական նիստի ավարտից հետո դատարան ներկայացավ Հարություն Բաղդասարյանը, որը հայտարարեց՝ ուշացել է տեխնիկական պատճառներով:

Հիշեցնենք՝ Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ընդդեմ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի: Նա պահանջում է քրեական գործ հարուցել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ, Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ: Նա նաեւ պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031