Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն սահմանադրությանը հակասող է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը

Մարտ 03,2015 15:58

Մարտի 3-ին սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով, քննության առավ քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի, 158-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Ելնելով գործի քննության արդյունքներից, ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաեւ անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի եւ դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

3. ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՍԴ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031