Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նահանջ էր երգով»

Մարտ 03,2015 15:55

«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նահանջ էր երգով»,- անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ին հնչեցրած ելույթին, այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Ըստ նրա` դրոշը վերցնող չեղավ, այնինչ հենց ՀԱԿ-ը մեծ հնարավորություն ուներ այդ դրոշը վերցնելու:

Դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին` ասաց. «Հիմա ինքը մարտի 1-ի հանրահավաքում կծաղրի մյուս ընդդիմադիրներին, թե` ոչ, դա արդեն երկրորդական է: Ակնհայտ է մի բան.  իշխանությունը վախից, թե ամեն ինչը կորցնելու սպառնալիքից գնաց տեռորի ԲՀԿ-ի նկատմամբ` եռյակի հիմնական քաղաքական ուժերի լռելյայն համաձայնությամբ»:

Ըստ Արամ Հարությունյանի` «ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքի արտահայտությունից չի երևում, թե ինչ-որ բան է տեղի ունեցել»:

Արամ Հարությունյանը մտահոգված է, թե ՀՀ-ում այսօր ցեղասպանություն է տեղի ունենում ու շարունակում. «Ո՞ւր էր մեր կաթողիկոսը էլի բիզնեսո՞վ էր զբաղված, ո՞ւր էին մեր մտավորականները: Հետո էլ խոսում են մշակութային արժեքների մասին: Սերժ Սարգսյանի ելույթում քանի՞ մշակութային արժեք կար»:

Արամ Հարությունյանի համար հիմնական թեման այն է, որ «երկրի հերն անիծվում է և Սերժ Սարգսյանը չի թողել քաղաքական լուծում, քանի որ ասում են ընտրություններով չեք կարող, քանի որ կեղծում ենք, քաղաքական ձևով չեք կարող, կփակենք, լրատվամիջոցներ են մի գիշերում փակում»:

Ըստ պարոն Հարությունյանի` լուծումը կարող էր լինել այն, որ թեև Ծառուկյանին փակեցին, բայց եռյակի ուժերը շարունակում են համաժողովրդական շարժումը, ինչը չարեցին: Այս առիթով պարոն Հարությունյանն ասաց. «Հիմա որքան էլ փորձեն ֆեյսբուքում արդարացնել Լևոն Տեր-Պետրոսյանին, կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, մեկ է` էական չէ; Լևոնի վկա է, Րաֆֆիի վկա է, դա ինձ համար երկրորդական է, ես իմ հայրենիքի մասին եմ մտածում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031