Հայաստանի ոչ իշխանական բևեռը փլուզվեց խաղաքարտե տնակի նման, ինչը և սպասելի էր, քանի որ այդ բևեռում առանցքը ԲՀԿ-ն էր, և լուծելով ԲՀԿ-ի հարցերը՝ իշխանություններն ըստ էության փլուզեցին բևեռը՝ ի ցույց դնելով այն, որ հասարակությանը 2-3 տարի շարունակ տրվել են սխալ կողմնորոշումներ, սխալ ազդակներ: Եթե իրերը կոչենք իրենց անունով, 2-3 տարի շարունակ հասարակությանը պարզապես խաբել են՝ ներկայացնելով մի իրավիճակ, թե իբր տեղի է ունենում հասարակական ռեսուրսների հզոր մոբիլիզացիա:
Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի բնորոշումներ էին հնչում՝ աննախադեպ հզոր մոբիլիզացիա, պատմության ընթացքում աննախադեպ մոբիլիզացիա, որոշ գործիչներ հայտարարում էին, որ նման համախմբում երբեք չի եղել քաղաքական դաշտում և այլն, և այլն:
Հնչեղ հայտարարությունները, հուժկու հեռանկարների նկարագրությունները այս ընթացքում անպակաս էին հասարակությունից, և այս ամենի արդյունքը ընդամենը այն եղավ, որ հասարակության համար արժեզրկվեցին հերթական արտահայտումներն ու բնորոշումները:
Իսկ այն, որ խոսքը ոչ թե սխալվելու, այլ ըստ էության հենց ստելու մասին է՝ ըստ էության երկար ապացուցման կարիք չունի, քանզի չէր կարող, այսպես ասած, համընդհանուր հասարակական մոբիլիզացիայի, ամենա-ամենաընդդիմադիր, ամենա-ամենահուժկու շարժման առանցքում լինել մի ուժ, որը ինքը իր ուժը ստացել և ստանում էր իշխանական համակարգից, այսինքն, ասել է թե՝ Հայաստանի այն վիճակից, որի դեմ էլ պայքարի մասին հայտարարում էին:
Կարդացեք նաև
Հովհան Մանդակունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում