Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գարեգին Նուշիկյան. «Այն, ինչ տեղի է ունենում ԲՀԿ-ի հետ, ցավալի է». «Իրատես de facto«

Մարտ 03,2015 12:22

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հարցազրույցից:

 – Այն, որ խորհրդարանը պետք է թողնել քաղաքական գործիչներին, կասկածից վեր է, բայց գուցե արժե նաև սեփական աչքի «գերա՞նը» տեսնել։

– Այնպես չէ, որ մեր աչքի «գերանը» չենք տեսնում։ Ամեն ինչ էլ լավ տեսնում ենք։ Քաղաքական պահ էր, և նախագահը պետք է այդպիսի ելույթ ունենար։ Համոզված եմ, որ դա վերաբերում է բոլորին։

– Հայաստանում ընդունված «ավանդույթ» է դարձել, երբ կուսակցության հետ ինչ-որ խնդիր է լինում, գործարարներն արագ հեռանում են։ ԲՀԿ-ում էլ նման իրավիճակ է։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Ընդհանուր առմամբ այն, ինչ տեղի է ունենում այդ կուսակցության հետ, ցավալի է։ Ցանկացած երկրում ուժեղ.ընդդիմությունը հարստություն է, որը իշխանություններին թույլ չի տալիս զգոնությունը կորցնել։ Այն զարգացումները, որ տեղի են ունենում ընդդիմադիր դաշտում, մտահոգիչ են։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031