Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ Վանաձորի ներքաղաքային տրանսպորտում

Մարտ 02,2015 23:55

Ոչ մեկի համար գաղտնիք չէ որ Վանաձորի ներքաղաքային տրանսպորտում այսօր առկա են մի շարք խնդիրներ, որոնց մեջ է մտնում  նաև ներքոհիշյալ տեսակի վարորդների ծխելը, խմելը, անհարգալից վերաբերմունքը ուղևորների նկատմամբ, բայց այս դեպքում շեշտը ուզում ենք դնել բնակիչ համայնքապետարան համագործակցության վրա, որը բերել է խնդիրների ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն ու լուծմանը:

ՈՒզում ենք հիշեցնել, որ համայնքային խնդիրների լուծումը, իհարկե, պատկան մարմինների լիազորությունն է, բայց մեզանից յուրաքանչյուրի պարտքն է դրսևորել քաղաքացիական գիտակցություն և վերաբերվել այդ խնդիրներին ոչ որպես մեզ հետ կապ չունեցող հարցերի:

Օրերս Վանաձորի ներքաղաքային տրանսպորտի 5 համարի վարորդներից մեկը խմած,  ծխելով, հայհոյանքներ օգտագործելով խոսելիս է եղել իր ընկերոջ հետ: Ուղևորներից մեկը  դիմել է նրան, խնդրելով  որ հաշվի առնի երթուղայինում գտնվող կանանց ներկայությունը և հետևի իր բառապաշարին, որին ի պատասխան կինը ոչ հարգալից պատասխան է ստացել վարորդի կողմից: Ճանապարհի կեսին մոտակա գազալցակայան գնալով  վարորդը գազելից իջեցրել է ուղևորներին ու ասել, որ այլևս չի վարում մեքենան, ինչին ի պատասխան ճանապարհի մնացած ուղևորները ասել են` «Դէ, գոնե ուրիշ մարշրուտկի ասա մեզ տանի», իսկ վարորդն էլ ի պատասխան` լկտի ձևերով և անպարկեշտ բառերով հակադարձել է:

Խնդրի մասին բնակիչները տեղեկացրել են Վանաձորի տրանսպորտի  և առևտրի բաժնի պետին, որից հետո իրականացվել են գործողություններ, որի արդյունքում այդ վարորդն այլևս չի աշխատում երթուղում:

Հենրիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գևորգյան Իշխան says:

    Վարորդն ինչ, պետք է նրա կազմակերպությունը, կամ գծի տերը տուգանվի, իսկ թե հետո նա վարորդի հետ ոնց կվարվի- իր խնդիրն է: Ավելի ուշադիր կլինեն- իրենք կհետևեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031