Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան. «Վերաքննիչ բողոք ներկայացնելը բացասական կերպով կանդրադառնա ե՛ւ տուժող կողմի, ե՛ւ Վարդան Պետրոսյանի վրա»

Մարտ 02,2015 23:03

Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո տուժող կողմը ապահովագրական ընկերությունից չի կարող ստանալ իրեն հասանելիք գումարը

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը մարտի 2-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Նա համարում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելը բացասական կերպով կանդրադառնա ե՛ւ տուժող կողմի, ե՛ւ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի վրա:

«Տուժող կողմը ապահովագրական ընկերությունից չի կարող ստանալ իրեն հասանելիք գումարը, իսկ եթե չբողոքարկեին, յուրաքանչյուր տուժող կարող էր ստանալ մինչեւ 3 միլիոն 300 հազար գումար, այդ թվում նաեւ՝ մահացած երեխաները: Արթուր Հակոբյանը կարող էր ստանալ իր բուժման համար գումար, Տաթեւիկ Հակոբյանն էլ կարող էր ստանալ արդեն իսկ վճարված եւ ապագայում բուժումը կազմակերպելու գումարը: Երբ որ իրենք բողոքարկում են իրենք ո՛չ կարողանում են այդ գումարը ստանալ, ո՛չ էլ կազմակերպել Տաթեւիկ Հակոբյանի բուժումը»,- ասաց նա

Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց, որ Վարդան Պետրոսյանը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, երբ որ դատական ակտը ուժի մեջ է մտնում՝ հնարավորություն է ունենում իր պատիժը կրել բաց ռեժիմով. դա ենթադրում է, որ նա մեկուսարանից դուրս է կրում այդ պատիժը, այսինքն՝ փաստացի ազատության մեջ է գտնվում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031