Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Դատախազը միանշանակ անգործություն է թույլ տվել»

Մարտ 02,2015 21:40

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մարտի 2-ին տեղի  ունեցած դատական նիստից  հետո զրուցեց լրագրողների հետ: Նա նշեց, որ իրեն տրամադրված պատասխանների ժամկետներն անցած են եղել:

«Մենք արդեն դիմել էինք դատարան, դրանից հետո՝ հավանաբար, դատարանից ծանուցում ստանալուց հետո են որոշել պատասխան տրամադրել: Հետեւաբար՝ դատախազը միանշանակ անգործություն է թույլ տվել: Դատախազը հրապարակավ Ազգային ժողովում պարտավորություն ստանձնեց՝ եթե մեր կողմից հաղորդում տրվի հանցագործության մասին, ապա նա քննության առարկա դա կդարձնի: Ակնհայտ է, որ նույնիսկ օրենքով սահմանված ժամկետների մեջ նա չէր ցանկացել անդրադառնալ այդ հաղորդագրությանը, դեռ ավելին՝ նա ուղարկել էր այդ հաղորդագրությունը միայն 1 ծառայությանը, որտեղից մի գրություն կար»,- ասաց նա:

Տիկին Փոստանջյանը համարում է, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանի ներկայացրած գրություններից ակնհայտ է, որ ապօրինի սահմանը հատելու փորձ կատարելու փաստի առթիվ եւ Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալման, տեղափոխման եւ 102-րդ ռազմաբազայում նրան ապօրինի պահելու առթիվ քրեական գործեր հարուցված չեն. «Այստեղ հրապարակված պատասխանի մեջ նշված է, որ սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ եւ այն փաստի վերաբերյալ, որ Պերմյակովն այս պահին ապօրինի տեղափոխվել է 102-րդ ռազմաբազա, մենք որեւիցե քննություն չունենք: Ուղղակի ասում են՝ մենք քննություն կկատարենք, կպարզենք, բայց ակնհայտ է, որ դա ապօրինի է տեղի ունեցել: 17 կմ փաստացի սահմանապահները՝ խախտելով պայմանագիրը, խախտելով Հայաստանի Հանրապետության քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերը, մեր օրենքները, տեղափոխել են Պերմյակովին 102-րդ ռազմաբազա»:

Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ հայկական կողմը եւս անգործություն է թույլ տվել. «Նրանք, ովքեր պատասխանատու են, ովքեր հայտարարում են, թե բոլոր գործողությունները վերահսկվում են, փաստորեն, այդ ուղղակի անգործություն են ցուցաբերել, այդ պատճառով էլ նրան տեղափոխել են Ռուսաստանի 102-րդ ռազմաբազա»:

Հիշեցնենք՝ Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ընդդեմ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի: Նա պահանջում է քրեական գործ հարուցել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված  արարքի՝  ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ, Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ: Նա նաեւ պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի  329-րդ հոդվածով նախատեսված  արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031