Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակի անհատ աշխատող տաքսու վարորդները իրենց հարցադրումները ներկայացրին մարզպետին

Մարտ 02,2015 20:18

Մարտի 2-ին Արագածոտնի մարզպետարան էին ժամանել Աշտարակի անհատ աշխատող տաքսու վարորդները: Նրանց ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը եւ լսեց ոլորտում կատարված փոփոխությունների վերաբերյալ տաքսու վարորդների անհամաձայնության մասին: Մարզպետը տվեց համապատասխան պարզաբանումներ եւ առավել մանրամասն քննարկումների համար պայմանավորվեց հրավիրել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության մասնագետներին:

Խոստացված հանդիպումը կայացավ երեկոյան ժամը 17.30-ին, մարզպետարանի դահլիճում: Ավելի քան 100 տաքսու վարորդի հետ հանդիպեցին մարզպետը, ինչպես նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը եւ տրանսպորտային տեսչության պետ Արման Միրիջանյանը:

Նախարարության պաշտոնյաները մանրակրկիտ ներկայացրին տաքսամոտորային երթեւեկության կարգում եղած փոփոխությունները եւ լսեցին այդ առումով տաքսու վարորդների մոտեցումը: Այն հիմնականում վերաբերում էր հաշվիչների տեղադրմանը, ինչը որ վարորդների կողմից ընդունելի չէր:

Լսելով բոլոր ներկաների կարծիքը եւ նրանց կողմից արված առաջարկությունները, մարզպետը եւ նախարարության պաշտոնյաները խոստացան այն ամբողջությամբ ներկայացնել ղեկավարությանը, եւ կկատարվի անհրաժեշտ քննարկում:

 Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031