Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. «Ներքին ըմբոստություն ունեմ, բայց դիմացս Լևոն Տեր-Պետրոսյանն է, որին ժամանակին հավատացել եմ»

Մարտ 02,2015 19:15

«Իր կարգի քաղաքական գործչին սազական ելույթ չէր, իր կալիբրը լրիվ ուրիշ է»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի ելույթը, որտեղ Տեր-Պետրոսյանը հեգնանքով է արտահայտվում ընդդիմադիր դաշտում գործող ուժերի մասին, այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:

Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հեգնանք է արտահայտում նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հասցեին՝ օգտագործելով «Դավալուից ցախավելը հեծած արտահայտությունը»: Լևոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես հայտարարել է. «Դավալուից ցախավելը հեծած, 1+1 քայլերգը շուրթերին, Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ, ինքնահռչակվել որպես նոր բեւեռ եւ ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսը»:

Անդրադառնալով «Դավալուի մասին հեգնանքին»՝ պարոն Աբրահամյանը նշեց. «Շատ խոցելի ելույթ էր մեզ իրեն հակադարձելու համար: Ցավոք, մենք այն կարգի բարձր ներքին կուլտուրա ունենք, որ երբ խոսքը պետության և առաջին հիմնադիր նախագահի մասին է, ես ձեռնպահ եմ մնում ավելի սուր ու կտրուկ գնահատականներ տալուց»:

Մեր դիտարկմանը գուցե Լևոն Տեր-Պետրոսյանի նման հայտարարության պատճառը վերջին ներքաղաքական զարգացումնե՞րն էին, կամ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությո՞ւնը, պարոն Աբրահամյանը արձագանքեց. «Գուցե ծանր է տանում, գուցե այդ բոլորը միասին: Անկեղծ ասած մենք մեր խնդիրն ու գործը, ճանապարհն ունենք: Շատ թե քիչ նամուսով, պատվով անդավաճան մենք մեր ուղին բռնած գնում ենք: Նորից եմ ասում, ցավ եմ ապրում այդ կարգի մադու կողմից նման ելույթ հնչեցնելու կապակցությամբ»:

Մեր այն դիտարկմանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների հետ  սկզբունքային հարցերում օրինակ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցում համամիտ է, արդյոք նա իրավունք ունի՞ խոսելու ընդդիմության մասին, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է ստրատեգիական հարցերում համաձայնել, տակտիկական առումով կարող է չհամաձայնել իշխանությունների հետ: Մենք դրան շատ նորմալ ենք նայում: Բայց ինքն էլ նույն կերպ մյուս քաղաքական ուժերի գործողություններին և մոտեցումներին պիտի հարգանքով վերաբերվի»: Պարոն Աբրահամյանը այսպես եզրափակեց զրույցը. «Ինձ այս անպտուղ բանավեճի մեջ մի ներքաշեք, քանի որ ես ներքին ըմբոստություն ունեմ, բայց ամեն անգամ հասկանում եմ, որ դիմացս Լևոն Տեր-Պետրոսյանն է, որին ժամանակին հավատացել եմ, հարգանք, պատկառանք ունեցել նրա նկատմամբ և չեմ ուզում ինքս ինձնիք զզվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031